ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին ՀՀ հատուկ քննչական ծառայություն են կանչել։ Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնում է «Այլընտրանքային նախագծեր խումբը»։
«Մեր ունեցած տեղեկություններով՝ այսօր առավոտյան հերթական կեղծ մեղադրանքով ՀՔԾ է կանչվել Արմեն Գևորգյանը։ Սա տեղի է ունեցել Արմեն Գևորգյանի՝ «Հայաստան» դաշինքի շտաբի պետ նշանակվելու որոշումից անմիջապես հետո»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ աբսուրդը ոչ միայն բուն՝ ակնհայտ քաղաքական հետապնդման մեջ է, այլև այն բանի, որ այս պահին, երբ երկիրը կանգնած է նոր «նոյեմբերիննյան» փաստաթղթի և սահմանային բախումների մեծ ռիսկի առջև, այս իշխանության գործունեության միակ նպատակը և իմաստը դարձյալ քրգործերի հարուցումն է։
Նշվում է, որ քննչական մարմինները շարունակում են հնազանդորեն կատարել այս քաղաքական իշխանության պատվերները, քննչական ողջ համակարգն անգամ այս պայմաններում պատանդի պես կատարում է քաղաքական հրահանգներ։
Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքը գլխավորում է Ռոբերտ Քոչարյանը, դրա կազմում են «Հայ հեղափոխական դաշնակցություն» և նորաստեղծ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները:
Կան մոտեցումներ, որոնք տարբերվում են. Հարությունյանը` Քոչարյանի հետ դաշինք կազմելու մասին