00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ալիևը կարծում է, որ խաղաղության համաձայնագրի համար ՀՀ-ն պետք է քաղաքական կամք ցուցաբերի

© Пресс-служба президента Азербайджана / Անցնել մեդիապահոցПрезидент Азербайджана Ильхам Алиев
Президент Азербайджана Ильхам Алиев  - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2021
Բաժանորդագրվել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստ է դիտարկել Հայաստանին էներգառեսուրսներ մատակարարելու հարցը։ Բայց ի՞նչ պայմաններով։

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագրի կնքումը հնարավոր է, և դա իրական կդարձնի Վրաստանի հետ երկու երկրների ազատ առևտուրը, բայց դրա համար Երևանի քաղաքական կամքն է պետք։ Այդ մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Հարավային Կովկասում համագործակցության զարգացմանն ու հեռանկարներին նվիրված խորհրդաժողովում, որը հեռարձակվել է Ադրբեջանի նախագահի YouTube-ի ալիքում:

Секретарь Совета безопасности Армении Армен Григорян во время интервью агентству Sputnik Армения - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2021
Մինչև նոր փաստաթղթի քննարկումները ադրբեջանցիները պետք է լքեն ՀՀ տարածքը. Արմեն Գրիգորյան

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը հնարավոր է։ Ասեմ ավելին՝ այդ համաձայնագրի կնքումը հնարավոր է հարաբերականորեն կարճ ժամանակահատվածում։ Հիմա պակասում է հայկական կողմի քաղաքական կամքը»,-հայտարարեց Ալիևը։

Նա կարծում է, որ խաղաղ լուծման հասնելու դեպքում հաջորդ քայլը կարող է  լինել ազատ առևտուրը հարավկովկասյան երեք երկրների միջև։

Ալիևը հայտարարել է նաև, որ Ադրբեջանը կարող է էներգառեսուրսներ մատակարարել Հայաստանին՝ հիշեցնելով, որ այդպես եղել է դեռևս ԽՍՀՄ տարիներին։

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին Արցախում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Հայտարարության համաձայն՝ Ադրբեջանին անցան Քելբաջարը, Աղդամի շրջանը, Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Ինչու ՊՆ-ն հերքեց, ապա հաստատեց հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի լուրը

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվեցին ռուսական խաղաղապահ ուժեր հինգ տարի ժամանակով։ 

Հավելենք, որ կառավարության մայիսի 20-ի նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նոր փաստաթուղթ է մշակվում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ, որն ինքը պատրաստվում է ստորագրել։

Լրահոս
0