ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. Ռուսաստանցի հայտնի մասնագետ Ալեքսանդր Գրիգորյանը կգլխավորի Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը: Տեղեկությունը հայտնում է Sport24-ը՝ հղում անելով իր աղբյուրներում։
«Շուտով նա կփոխարինի Աբրահամ Խաշմանյանին «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Գրիգորյանն այսօր արդեն հասցրել է մարզվել նոր ակումբի հետ», - գրում է լրատվամիջոցը։
Ալեքսանդր Գրիգորյանը ռուսական մի շարք թիմեր է մարզել՝ «Նիժնի Նովգորոդ», «Տամբով», «Խիմկի», «Անժի» և այլն: 2000-ականներին նա մեծ հաջողությունների է հասել կանանց ֆուտբոլային թիմերի հետ:
Այս տարվա մարտին Գրիգորյանը հեռացել էր Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզչի պաշտոնից՝ իր որոշումը պատճառաբանելով ընտանեկան պատճառներով: