ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի- Sputnik. ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն օրենսդրական փոփոխությունների փաթեթ է մշակել կեղծ տեղեկություն տարածող լրատվամիջոցներին ու օգտատերերին պատժելու նպատակով։
ՀՀ քրեական, քրեական դատավարության, քաղաքացիական օրենսգրքերում ու «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքներում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ թեկնածուի վերաբերյալ կեղծ տեղեկություններ հրապարակելու համար լրատվամիջոցին կամ օգտատիրոջը տուգանել 1-2 մլն դրամով։
Իսկ եթե դա կատարվել է «կազմակերպված խմբի կողմից», տուգանքը կլինի 1,5-3 մլն դրամ։
Ըստ կառավարության` Վենետիկի հանձնաժողովն ընդգծել է, որ որոշ դեպքերում Եվրոպական դատարանը Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում է արձանագրել նախընտրական շրջանում կեղծ տեղեկատվության տարածման համար անձանց պատասխանատվության ենթարկելը։
Նիկոլ Փաշինյանը դիմել է Վլադիմիր Պուտինին ռազմական օգնության հարցով. Ալեն Սիմոնյան
Իսկ Եվրոպական դատարանը, կառավարության մեկնաբանմամբ, հակառակը` «շեշտել է նախընտրական շրջանում տեղեկատվության և կարծիքների ազատ շրջանառության անհրաժեշտությունը՝ միաժամանակ ընդգծելով նախընտրական շրջանում կեղծ տեղեկատվության տարածման դեմ պայքարի կարևորությունը»։
Այդուհանդերձ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած օրենսդրական այս փոփոխությունները ՀՀ կառավարությունն այսօր լուռ ու մունջ (առանց զեկուցման ու քննարկման) հավանության արժանացրեց և առաջիկայում կներկայացնի ԱԺ։