00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ձեր շահերը մեր շահերին մի խառնեք. Հայաստանն ո՞ւմ պետք է պաշտպանի` արաբներին, թե հրեաներին

© Sputnik / Валерий Мельников / Անցնել մեդիապահոցСитуация в Иерусалиме
Ситуация в Иерусалиме - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2021
Բաժանորդագրվել
Պաղեստինա-իսրայելական հակամարտության հարցում պե՞տք է արդյոք պաշտոնական Երևանը հասկացնի` ում կողմից է, թե՞ Հայաստանի ԱԳՆ-ն պետք է սահմանափակվի միայն խաղաղության կոչերով։ Sputnik Արմենիայի սյունակագիրը փորձել է ստանալ հարցի պատասխանը։

Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը կրկին թիվ մեկ թեման է դարձել։  Աշխարհը բաժանվել է 2 մասի` նրանք, ովքեր կարծում են, որ արաբները ճիշտ են, և նրանք, ովքեր համակրում են հրեաներին։ Չեզոքները գնալով քչանում են։ Կարծիք չունենալը միշտ չէ, որ շահեկան է։

Լրիվ բնական է, որ մեր վերաբերմունքը հակամարտությանը մեծամասամբ կախված է այն մոտեցումներից, որոնք ունեն մեր գործընկեր ու հակառակորդ երկրները։ Այս առումով շատ հատկանշական է Թուրքիայի դիրքորոշումը։ Անկարան Իսրայելին վարկաբեկելու համար ոչ մի միջոց չի խնայում։ Ընդ որում` ամենայն հավանականությամբ, դա անում է ոչ թե Գազայի ու Հորդանանի Արևմտյան ափի բնակիչներին աջակցելու նպատակով, այլ հենց հրեաներին վատություն անելու համար։

Столкновения палестинцев с израильскими силами безопасности у мечети Аль-Акса в Старом городе (10 мая 2021). Иерусалим - Sputnik Արմենիա, 1920, 17.05.2021
Հրթիռի առաջ բոլորը հավասար են. Իսրայելի հայերը` ռմբակոծության տակ կյանքի մասին

Անկարայում նպատակաուղղված ու համակարգված զուգահեռներ են անցկացնում Պաղեստինի ու Արցախի միջև՝ ապացուցելով, որ հակամարտությունների էությունը նույնն է։ Թուրք քաղաքագետ Մուհիթին Ատամանը վերջերս տված իր հարցազրույցում ասել է. «Հայաստանը շատ նման է Իսրայելին։ Հայերի կողմից Ղարաբաղի օկուպացիան նման էր հրեաների կողմից Պաղեստինի օկուպացիային»։ Շատ ավելի կարևոր էր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը։

Անցյալ շաբաթ Թուրքիայի նախագահը ասել էր, որ Անկարան պատրաստ է պաղեստինցիներին տրամադրել աջակցության այն նույն մակարդակը, որը ցուցաբերվել էր աշնանը Ադրբեջանին հայերի դեմ պատերազմում: Երուսաղեմում այս սադրիչ հայտարարությանը պատշաճ նշանակություն չտվեցին, թեև Էրդողանի խոսքերն ըստ էության ուղղակի ինտերվենցիայի սպառնալիք էին։ Ավելի ադեկվատ էր պաշտոնական Ռամալլահի՝ Պաղեստինյան ազգային վարչություն մայրաքաղաքի արձագանքը։

Մեկնաբանելով Էրդողանի հայտարարությունը՝ Պաղեստինի ԱԳՆ ներկայացուցիչ, ՌԴ-ում դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը ասել է. «Մենք հիանալի հարաբերություններ ունենք Հայաստանի ու Ադրբեջանի հետ, ինչպես նաև լավ հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ։ Բարձր ենք գնահատում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները Երուսաղեմի, Պաղեստինի հարցի և Պաղեստինին աջակցելու վերաբերյալ։ Բայց մենք չէինք խառնի այդ թեմաները։ Համեմատությունը, որն օգտագործել է նախագահ Էրդողանը, ուղղակի խոսքի ձև է»։ Եթե դիվանագիտական լեզվից սովորականի թարգմանենք, մեկնաբանությունը նշանակում է հետևյալը. «Ձեր շահերը մեր շահերի հետ մի խառնեք ու չհամարձակվեք փչացնել մեր հարաբերությունները հայերի հետ»։

Ինչու՞ հանկարծ Պաղեստինի ԱԳՆ-ն այդքան նշանակություն տվեց Հայաստանին, որի դերը Մերձավոր Արևելքում գրեթե աննկատ է։ Այս հարցի պատասխանը դժվար չէ գտնել, եթե հետևենք՝ ինչ է նախորդել դրան:

Պուտինը կոչ է արել դադարեցնել բախումները Պաղեստինի ու Իսրայելի միջև

Պաղեստինյան դիվանագիտությունն, անկասկած, հաշվի է առել Երևանի ու Երուսաղեմի միջև առկա լարվածությունը, որը սրվել է արցախյան վերջին պատերազմից հետո։ Այդ պատերազմը կարող էր նաև այլ ելք ունենալ, եթե Ադրբեջանը իսրայելական գերժամանակակից զենք ստացած չլիներ։ Մահմուդ Աբասի վարչակազմի գաղափարախոսները հավանաբար կարծում են, որ եթե արաբների թշնամին իրեն ոչ բարեկամական պահեց Երևանի նկատմամբ, հայերը կարող են պաղեստինցիների մարտավարական դաշնակիցը դառնալ:

Ամեն անգամ, երբ հայ-իսրայելական հարաբերություններում լարում էր առաջանում, կամ հակառակը՝ մտերմացում էր նկատվում, Ռամալլահը Երևանին ազդանշաններ էր ուղարկում, որ պատրաստ է բարեկամության։ Այդպես էր նաև 2015-ին, երբ Երևանի և Երուսաղեմի որոշակի մերձեցումից հետո պաղեստինյան վարչակազմը հայտարարեց Երևանում դեսպանատուն բացելու պատրաստակամության մասին։ Բանակցությունների համար Երևան էր գործուղվել Մեծ Բրիտանիայում Պաղեստինի դեսպան Մանուել Հասասյանը, որն ի դեպ ծագումով հայ է։ (Նշենք, որ պաղեստինցի դիվանագետների շրջանում էթնիկ հայերը քիչ չեն։ Օրինակ՝ Նիդեռլանդներում նախկին դեսպան Ավո Ղափլանյանը նույնպես մեր հայրենակիցն է)։

Премьер-министр Израиля Биньямин Нетаньяху с сыном Яиром Нетаньяху у стены плача после победы его партии Ликуд на всеобщих выборах (18 марта 2015). Иерусалим, Израиль - Sputnik Արմենիա, 1920, 14.05.2021
Եթե չդադարեք աջակցել, կճանաչենք Ցեղասպանությունը. Իսրայելը գտել է Էրդողանի թույլ տեղը

Իսրայելում Մահմուդ Աբասի էմիսարները այդ քայլին օպերատիվ արձագանքեցին:  Բենիամին Նեթանյահուի վարչակազմը հասկացրեց, որ պատրաստ է քննարկել Հայաստանին «խրախուսելու» միջոցները, եթե այն հրաժարվի Պաղեստինի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մտադրությունից: Թել Ավիվի «IzRus» լրատվական հարթակն այն ժամանակ գրում էր. «Իսրայելը հետևյալ առաջարկն է արել՝ եթե Հայաստանը մերժի Պաղեստինի անկախության ճանաչումը, Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանությունը»: Նման տեղեկություն ուներ նաև Երուսաղեմի «Makor Rishon» թերթը։ Պարբերականի վերլուծաբանը պնդում էր, որ իսրայելցի մի խումբ դիվանագետների Երևան կատարած այցի ընթացքում այդ թեման բանակցությունների առարկա է եղել։ Այս թեմայի շուրջ քննարկումները երբեք հրապարակային չեն եղել։ Բայց աներկբա է, որ երբեմն–երբեմն դրանք իսկապես վարվել են։

Պետք է նշել, որ արաբա-իսրայելական վեճում Հայաստանը միշտ իրեն շատ կոռեկտ է պահել։ Երևանը երբեք չի քվեարկել պաղեստինցիների դեմ, բայց միևնույն ժամանակ չի աջակցել բացահայտ հակահրեական նախաձեռնություններին։ «IzRus» հարթակի վերլուծաբան Իգոր Գանտմանը ընդգծում է հայկական դիվանագիտության ճկունությունը, որը երբեք չի ասում «երբեք»։ «Մերձավոր Արևելքի խնդիրների վերաբերյալ Երևանը որոշ դեպքերում ականջալուր է Վաշինգտոնի ցանկություններին։ Դա արտահայտվել է ՄԱԿ-ում հակաիսրայելական բանաձևերի որոշ քվեարկություններում։ Սակայն արաբներին առանձնապես չբարկացնելու համար հայերը փորձում էին դա շատ հավասարակշռված անել՝ մե՛կ կողմ, մե՛կ դեմ քվեարկելով», — նշում է Գանտմանը։

Լիբանանահայի միակ «մեղքը». Բաքվում դատելու են նրան որպես վարձկան

2012-ին Հայաստանն այլ 137 պետությունների հետ քվեարկեց Պաղեստինին ՄԱԿ-ում դիտորդի կարգավիճակ տրամադրելու օգտին։ Սակայն Պաղեստինի պետականության ճանաչման հարցում Երևանը վերջնական որոշում չի կայացրել։ Հենց ՄԱԿ-ում կամ որևէ այլ միջազգային կազմակերպությունում Պաղեստինի անկախության ճանաչման հարցի քննարկում է սկսվում, Իսրայելն իր դիվանագետներին Երևան է ուղարկում։ Երբ վերջին անգամ Գլխավոր վեհաժողովում Պաղեստինի հայտի քննարկում էր ակնկալվում, Նեթանյահուն Հայաստան ուղարկեց Թուրքիայում նախկին դեսպան Փինհաս Ավիվիի գլխավորած պատվիրակությանը: (Այժմ նա ԱԳՆ գլխավոր տնօրենի առաջին տեղակալն է ու ղեկավարում է միջազգային կազմակերպությունների հետ կապերը)։

Մինչ այդ Իսրայելի արտաքին գործերի նախարարի օգնական Դենի Այալոնը հանդիպել էր Հայաստանի արտգործնախարարի տեղակալի հետ։ Իսկ իսրայելցիների այցից կարճ ժամանակ առաջ Երևանում հյուրընկալել էին Մահմուդ Աբբասի էմիսարներին։ Պաղեստինի առաջնորդի ուղերձը Հայաստանի նախագահին այն ժամանակ բերել էր ինքնավարության նախկին արտգործնախարար Նաբիլ Շաասը, որն այժմ գլխավորում է ՖԱԹՀ-ում արտաքին հարաբերությունների դեպարտամենտը։

Президент США Джо Байден перед началом выступления о предотвращении насилия с применением огнестрельного оружия (8 апреля 2021). Вашингтон - Sputnik Արմենիա, 1920, 27.04.2021
ԱՄՆ-ի «կտրող-ծակող» փաստարկները, կամ ինչ է թաքնված Հայոց ցեղասպանության ճանաչման հետևում

Բանակցությունների արդյունքներն իհարկե չեն հրապարակվել։ Հայաստանի ղեկավարության կայացրած որոշման մասին ոչ ոք այդպես էլ չի իմացել, քանի որ  քվեարկություն տեղի չունեցավ։ Պաղեստինյան հայտի քննարկումը հետաձգվեց Վաշինգտոնի պահանջով, որը սպառնացել էր վետո դնել Անվտանգության խորհրդում: Արդյունքում մենք ստիպված չեղանք հիասթափեցնել արաբա-իսրայելական հակամարտության կողմերից և ոչ մեկին։ Սակայն չի բացառվում, որ Պաղեստինի՝ ՄԱԿ-ի լիիրավ անդամ դառնալու հարցն օրակարգ վերադառնա։ Եվ այդ ժամանակ մեր ձայնից շատ բան կարող է կախված լինել։

Չէ որ 120 երկիր դեռ մի քանի տարի առաջ բացահայտ ասացին, որ հայտի բավարարման կողմնակից են։ Իսկ հարցի դրական լուծման համար անհրաժեշտ է 129 ձայն (ՄԱԿ-ի անդամների ընդհանուր թվի երկու երրորդը)։ Տատանվողները կամ իրենց դիրքորոշումը թաքցնողները բավականին քիչ են։ Այսինքն՝ կարող է լինել մի իրավիճակ, երբ Հայաստանի ձայնը որոշիչ դառնա։ Ե՛վ արաբական պետությունների մայրաքաղաքներում, և՛ Իսրայելում դա պետք է գիտակցեն և համապատասխան հետևություններ անեն։

Ռամալլահում հասկանում են հայկական ձայնի կարևորությունը և ձգտում են ստանալ մեր աջակցությունը։ Սակայն հայերին շահագրգռող փաստարկներն առանձնապես ինքնատիպ չեն։ Մահմուդ Աբասի վարչակազմը փորձում է Երևանի վրա ազդել Երուսաղեմի Հայոց պատրիարքության  ներկայացուցիչների միջոցով։ Աբասը սիրում է կրկնել իր ուսուցիչ Յասիր Արաֆաթի խոսքերն այն մասին, որ «արաբները երբեք չեն դավաճանի հայերին»։ Բայց պետք է նկատի ունենալ, որ պաղեստինցիները մեզ աջակցություն չեն ցուցաբերել, երբ Արաբական պետությունների լիգայում կամ Իսլամական համագործության կազմակերպությունում Ադրբեջանը հակահայկական փաստաթղթեր է քննարկման դրել։ Ավելին, Պաղեստինի ղեկավարության ներկայացուցիչները բազմիցս բացահայտ հակահայկական հայտարարություններ են արել։

907 անգամ չափիր, մեկ անգամ կտրիր. Բաքվին ցուցաբերվող ամերիկյան օգնության մութ կողմերը

Ահա դրանցից մի քանիսը: Բարձրաստիճան պաղեստինցի դիվանագետ Ասադը Մունեմ Ալ-Ասադը, որն այժմ գլխավորում է դիվանագիտական ներկայացուցչությունն Ուզբեկստանում, մի քանի տարի առաջ ասել է․«Ադրբեջանցիները ընդունել են հայերին, որոնք բնակվել են ադրբեջանական հողերի վրա: Իսկ հետո նրանք հանցագործություն են գործել ադրբեջանական ժողովրդի դեմ, արտաքսել են նրանց Ղարաբաղից, օկուպացրել Ադրբեջանի տարածքները...»։ Իսկ ահա այսպես է արտահայտվում Ադրբեջանում Պաղեստինի դեսպան Նասեր Աբդել Քարիմը. «Պաղեստինը չի ճանաչի Լեռնային Ղարաբաղը։ Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է։ Մենք աջակցում ենք Ադրբեջանին օկուպացված տարածքներն ազատագրելու հարցում։ Ադրբեջանն ու Պաղեստինը եղբայրական հարաբերություններ ունեն։ Պաղեստինն աջակցում է Ադրբեջանին։ Եվ մենք գիտենք, որ մեր հետևում Ադրբեջանն է կանգնած»։

Ահա այսպիսի բացահայտ թշնամական հայտարարություններից հետո պաղեստինցի դիվանագետներին, կարծում եմ, բավական բարդ կլինի բանակցել հայ գործընկերների հետ։ Իսրայելի  ղեկավարներն էլ պակաս վատ չեն դրսևորել իրենց։ Իսկ դա նշանակում է, որ Երևանը ոչ մի պարտավորություն չունի ո՛չ Մահմուդ Աբասի, ո՛չ Բենիամին Նեթանյահուի հանդեպ։ Ուստի մենք պետք է գործենք բացառապես քաղաքական կոնյունկտուրայի նկատառումներով։ Ինչպես բոլորն են անում։

Լրահոս
0