ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. «Ազգային ինքնորոշում միավորում» (կուսակցության ղեկավար` Պարույր Հայրիկյան), «Արդարություն» (կուսակցության ղեկավար`Արթուր Բալոյան), «Ժողովրդավարական հայրենիք» (Պետրոս Մակեյան), Հայ կառուցողական և պահպանողական (կուսակցության ղեկավար`Անդրիաս Ղուկասյան) կուսակցություները համաձայնության են եկել դաշինք ձևավորելու մասին։ Այն կկոչվի Ազատ հայրենիք:
Նոր դաշինքն այս մասին հայտարարություն է տարածել, նշելով, որ կառույցը ձևավորվել է «Հայաստանի Հանրապետության լիակատար ինքնիշխանությունը վերականգնելու, ժողովրդավարություն հաստատելու, հոգևոր անվտանգությունը, մարդու իրավունքները և Ազատությունները պաշտպանելու, տնտեսության կայուն զարգացումն ապահովելու նպատակով»։
Դաշինքը բաց է ԱՀ-ի կազմակերպական սկզբունքները և քաղաքակրթական կողմնորոշումը ընդունող բոլոր քաղաքական ուժերի համար:
Նշվում է, որ ԱՀ դաշինքի ղեկավար մարմինը ԱՀ խորհուրդն է, որի կազմում են դաշինքի անդամ կուսակցությունների ղեկավարները:
Որոշումներն ընդունվում են ձայների մեծամասնությամբ:
Կան մոտեցումներ, որոնք տարբերվում են. Հարությունյանը` Քոչարյանի հետ դաշինք կազմելու մասին
Վարչապետը (թեկնածուն) ունի արգելանքի իրավունք, որը կարող է հաղթահարվել խորհրդի անդամների ձայների երկու երրորդով:
Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 20–ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ են նախատեսված։
Հայտնի է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածուի անունը. Սերժ Սարգսյանը չկա ցուցակում