00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
09:06
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արտյոմ Տոնոյան
Կարևոր է, թե ինչ ես ներկայացնում քո հասարակությանը ներսում, և թե ինչ ես բանակցում դրսում.Տոնոյան
09:05
7 ր
Սերգեյ Մինասյան
Նախկինում հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները դիտարկվում էին որպես ածանցյալ` ռազմաքաղաքականի, հիմա պատկերը տրամագծորեն հակառակն է.Մինասյան
09:12
5 ր
Արտակ Խաչատրյան
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությունն ինչ-որ տեղ ուշացած է։
09:18
6 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:25
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:50
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

«Մենք անընդհատ բախվում ենք նոր տեսակի արդարադատության հետ». իշխանական պատգամավոր

© Sputnik / Asatur YesayantsВладимир Варданян на пресс-конференции «Актуальные вопросы внутренней и внешней политики стран евразийского интеграционного пространства» (20 января 2020). Еревaн
Владимир Варданян на пресс-конференции «Актуальные вопросы внутренней и внешней политики стран евразийского интеграционного пространства» (20 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2021
Բաժանորդագրվել
Դատաիրավական համակարգի բարեփոխումների, ԲԴԽ նախագահի դեմ հարուցված քրգործի և 300.1 հոդվածի հակասահմանադրության շուրջ Sputnik Արմենիայի եթերում զրուցել ենք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի հետ։
«Գործադիրը չի միջամտում և չի միջամտելու դատական իշխանության գործունեությանը». Վարդանյան

Դատական իշխանության բարեփոխումները կրելու են անընդհատ բնույթ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետական–իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

«Մենք անընդհատ բախվում ենք նոր տեսակի արդարադատության հետ, որովհետև կյանքի զարգացմանը զուհագեռ, դատական իշխանության որոշ ինստիտուտներ ըստ էության երկրորդական են դառնում, որոշները` առաջնային։ Այդ բարեփոխումների գործընթացը լինելու է անընդհատ, որպեսզի դատական իշխանությունը համահունչ լինի երկրի զարգացման հետ»,- ասաց նա։

Անդրադառնալով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ հարուցված քրեական գործին` Վարդանյանը նշեց, որ այդ որոշումը կայացրել է կոլեգիալ մարմինը։

Премьер-министр Никол Пашинян в сопровождении президента ФФА Артура Ванецяна посетил академию футбола (25 марта 2019). Еревaн  - Sputnik Արմենիա, 1920, 16.04.2021
Ինչի համար պատժվեց ԲԴԽ նախագահը, և ով է լինելու հաջորդ թիրախը. «Ժողովուրդ»

«ԲԴԽ անդամների կազմը ձևավորվել է տարբեր ժամանակահատվածում, տարբեր իշխանությունների օրոք և ո՛չ ես, ո՛չ որևէ այլ մարմին, բացի դատական իշխանությունից, չպետք է մեկնաբանի այդ հարցը։ Ընթանում  է նախաքննություն և ես չէի ուզենա որևէ դիտարկմամբ ստվեր գցել այդ նախաքննության վրա»,- ընդգծեց Վարդանյանը։ 

Միաժամանակ իշխանական պատգամավորը նկատեց`մեր դատական իշխանությունն իրոք անկախ է և գործում է օրենսդրության հիման վրա, գործադիրը չի միջամտում և չի էլ միջամտելու դատական իշխանության գործունեությանը։

«Պետք է հստակ արձանագրենք, որ դատական իշխանության անկախություն` նշանակում է ոչ միայն անկախություն գործադիրից կամ օրենսդիրից, այլ նաև անկախություն ցանկացած այլ արտաքին միջամտություններից։ ՀՀ-ում ՀՀ-ի անունից արդարադատություն են իրականացնում միայն դատարանները»,- հավելեց պատգամավորը։

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցվել են

Սահմանադրության 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու ՍԴ որոշման հետ Վարդանյանը համամիտ չէ։ Պատգամավորը բարձր դատարանին որոշ հարցեր ունի, որոնց մասին նաև հրապարակային է խոսել։ 

Суд в России - Sputnik Արմենիա, 1920, 19.03.2021
Քաղաքացու դիմումը կարող է դատավորին պատժելու առիթ դառնալ. ԲԴԽ–ին լիազորություն են տալիս

«ՍԴ-ն պետք է նաև ասի` ինչպես այդ որոշումը պետք է կատարի, որովհետև տեքստից չի հասկացվում, թե ի վերջո ինչ գնահատական է տվել երևույթին։ Այդ որոշման մեջ գնահատական է տրված հոդվածի ձևակերպումներին, բայց ոչ երևույթին։ Խոսքը հանցակազմի առկայության, Սահմանադրությանը դրա իրավաչափության ու համահունչության մասին է»,- եզրափակեց Վարդանյանը։

Հիշեցնենք` 2021 թվականի ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների փաթեթը։

ԲԴԽ նախագահի հայտարարության մեջ քաղաքական ֆոն փնտրելն անիմաստ է. նախկին նախարար

Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, Արմեն Սարգսյանը փորձագիտական շրջանակների հետ օրենքների փաթեթը քննարկելուց հետո եկել է այն եզրահանգման, որ դրանք առերևույթ հակասում են Սահմանադրությանը, որոշել է դիմել Սահմանադրական դատարան` ԱԺ–ի ընդունած օրինագծերի փաթեթի` Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը և հարակից օրենքները Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն էին ներկայացվել 2021թ.–ի մարտի 22-ին:

Լրահոս
0