ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի -Sputnik. Երևանի կենտրոնում բռնկված հրդեհը մարվել է։ ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ դեպքի վայր ժամանելուց շուրջ 2 ժամ անց` 18։52-ին, հրշեջներին հաջողվել է մեկուսացնել կրակը, իսկ 19։29-ին այն ամբողջովին մարվել է։
Հրդեհի հետևանքով տուժողներ չեն եղել, այրվել են շենքի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 250 քմ): Հրդեհի բռնկման պատճառը դեռ հայտնի չէ։
Հիշեցնենք` ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 18-ին, ժամը 17:04-ին ահազանգ էր ստացել Երևանի Պուշկին-Սարյան փողոցների խաչմերուկում երեքհարկանի շենքի տանիքում բռնկված հրդեհի մասին։
Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հայտարարվել էր հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան։
Հրդեհ Երևանի Թևոսյան փողոցում. դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ