«Հայ ազգային կոնգրես» կուսակցության երեկ կայացած համագումարում հաստատվել է նորընտիր վարչության կազմը։ Այն հրապարակվել է ilur.am կայքում: Վարչության կազմը գլխավորում է 1992–96 թթ. ՀՀ ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրած, այժմ միջազգային հետախուզման մեջ գտնվող Վանո Սիրադեղյանը։
Կազմը ներկայացնում ենք ստորև.
- Վանո Սիրադեղյան
- Արամ Մանուկյան
- Լևոն Զուրաբյան
- Սամվել Աբրահամյան
- Ավետիս Ավագյան
- Արման Մուսինյան
- Աշոտ Սարգսյան
- Սարգիս Թամազյան
- Արամ Բարեղամյան
- Արշակ Բանուչյան
- Գևորգ Գեւորգյան
- Տաթև Զորյան
- Լիլիկ Թառլամազյան
- Զոյա Թադեւոսյան
- Հարություն Ուռուտյան
- Աշոտ Մանուկյան
- Վարդան Մալխասյան
- Եվա Ադամյան
- Լեւիկ Խաչատրյան
- Մուրադ Գրիգորյան
- Սեդրակ Հովհաննիսյան
- Վիկտոր Միրումյան
- Էսթեր Պետրոսյան
- Արման Գալոյան
- Կարեն Թովմասյան
- Արմեն Խաչատրյան
- Վոլոդյա Հովհաննիսյան
- Գուրգեն Ասատրյան
- Ավետիք Գրիգորյան
- Գրիգոր Գրիգորյան
- Արտակ Հարությունյան
- Դավիթ Վարդանյան
- Արամայիս Ավետիսյան
- Մերուժան Աբրահամյան
- Աշոտ Մելքոնյան
Վանո Սիրադեղյանը 1966-1969 թվականներին ծառայել է ԽՍՀՄ բանակում։ 1974 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ Աշխատել է մի շարք պարբերականներում։ 1982 թվականին դարձել է «Դրուժբա նարոդով» ամսագրի մրցանակակիր։ 1988 թվականից անդամակցում էր նորաստեղծ Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցությանը։ Նույն թվականին անդամագրվել է «Ղարաբաղ կոմիտեին»՝ աստիճանաբար դառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի ակտիվ դերակատարներից։
Նույն թվականի դեկտեմբերին խորհրդային իրավապահ մարմինների կողմից կոմիտեի մի շարք անդամների հետ ձերբակալվում և բանտարկվում է մինչև 1989 թվականի մայիսը։ 1990-1991 թվականներին աշխատել է որպես ՀՀ անտառտնտեսության վարչության պետ, գրեթե միաժամանակ՝ 1990-1992 թվականներին եղել է ՀՀ գերագույն խորհրդի պատգամավոր թիվ 13 ընտրատարածքից։ 1991-1992 թթ. Սիրադեղյանը եղել է ՀՀ նախագահի ներքին քաղաքականության և սոցիալական հարցերի խորհրդական։ Իսկ արդեն 1992-1997 թվականներին զբաղեցրել է ՀՀ ներքին գործերի նախարարի, 1997-1998 թվականներին՝ Երևանի քաղաքապետի պաշտոնները։ Գրեթե միաժամանակ՝ 1997-1999 թվականներին, ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր թիվ 13 ընտրատարածքից։ 1999 թվականի մայիսի 30-ին կրկին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր արդեն թիվ 75 ընտրատարածքից։
Վ. Սիրադեղյանը ՀՀՇ կուսակցության անդամ էր, 1990-1992 և 1997–2000 ղեկավարել է կուսակցության վարչությունը։
Նրա անձը կապվում է բազմաթիվ քրեական հանցագործությունների կազմակերպման և իրագործման հետ, ինչի համար էլ նրա նկատմամբ ՀՀ իրավապահ մարմինները միջազգային հետախուզում են հայտարարել։
Վանո Սիրադեղյանը ամուսնացած է, ունի 5 երեխա, թոռներ։
Լևոն Տեր–Պետրոսյանն ասաց` ինչո՞վ է վտանգավոր թե՛ Փաշինյանի, թե՛ Քոչարյանի հաղթանակը