Երևան, 17 մայիսի - Sputnik. Եվրահանձնաժողովը 10 մլն եվրո է հատկացրել Ղարաբաղյան հակամարտությունից տուժածներին օգնելու համար։ Ինչպես հաղորդում Է Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքը, այդպիսով օգնության չափը կազմել է 17 մլն եվրո:
Ինչպես նշել է ԵՄ ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարխելին, օգնությունն այդքանով չի սահմանափակվի. ԵՄ-ն հետագայում նույնպես տարածաշրջանի սոցիալ-տնտեսական վերականգնմանն ուղղված ջանքեր կգործադրի:
Նշված միջոցներով գնվելու է սննդամթերք, կենցաղային ապրանքներ, առողջապահական պարագաներ։
Բացի այդ, նշված միջոցներով շարունակվելու է Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծումը։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են