Երևանի բնակիչ Դավիթ Վարդումյանը 32 տարեկան է, նա համացանցում մեծ ճանաչում է ձեռք բերել այն տեսանյութերի շնորհիվ, որոնցում սպորտային հնարքներ է ցուցադրում:
Մանուկ հասակում Դավիթը զբաղվել է կարատեով, սակայն հետո սկսել է զբաղվել թաեքվոնդոյով։ Սկզբում հանդես է եկել առաջնություններում, բայց ժամանակի ընթացքում հասկացել է, որ սոցցանցերում դիտարժան հնարքներով կարող է մեծ ճանաչում ստանալ։
Վարդումյանը վերջերս կրկնեց Վան Դամի հայտնի «շպագատի» հնարքը՝ երկու շարժվող մեքենաների վրա։
Մարզիկը վստահ է, որ իր հնարքներում անհնարին ոչինչ չկա, սակայն դրանց կատարման համար պահանջվում է լուրջ ֆիզիկական պատրաստվածություն և մեծ ցանկություն: