Սուրեն Սուրենյանցի դիտարկմամբ` խորհրդարանի արտահերթ նիստը ճիշտ էր, որովհետև խորհրդարանական ընդդիմությունն իրավունք ունի ավելի տեղեկացված լինելու ու նաև հասարակությանը տեղյակ պահելու զարգացումների մասին, ուստի դրական էր հատկապես միաձայն հայտարարության ընդունումը, որով ըստ էության արտահայտվեց այս պահին Հայաստանի ամենաազդեցիկ քաղաքական երեք ուժերի միասնական դիրքորոշումը սահմանային միջադեպերի, Ադրբեջանի կողմից Հայաստանի պետական սահմանի ոտնձգության, դիվերսիոն գործողությունների վերաբերյալ։
«Բայց գլոբալ առումով մնում եմ իմ այն կարծիքին, որ մեր ո՛չ պետական համակարգը, ո՛չ քաղաքական համակարգը պատրաստ չեն նման ֆորսմաժորային իրավիճակներում որակյալ դիսկուրսի։ Ամենևին այն կարծիքին չեմ, որ դիսկուրս չպետք է լինի, պարզապես դիսկուրսի որակը շատ ցածր նշաձողի վրա է։ Եթե խորհրդարանական քննարկումները մի կողմ թողնենք, ապա մնացած քաղաքական դիսկուրսն ըստ էության գնում է փոխադարձ մեղադրանքների, որակումների հարթության վրա, ինչը դրական չեմ համարում»,– նշեց քաղաքագետը։
Սուրենյանցի կարծիքով` պետք է գերիշխող լինի այն գիտակցումը, որ Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ ֆորսմաժորային նման իրադարձություններն ամենևին էլ հազվադեպ չեն լինում, հետևաբար, ներքաղաքական համակարգն ավելի որակյալ դիսկուրսի պետք է պատրաստ լինի։ Ըստ նրա` նման իրավիճակում անհրաժեշտ է, օրինակ, քննարկել արտաքին քաղաքական քայլերի արդյունավետությունը, լավ կլիներ, որ առաջարկվեին որոշակի ռացիոնալ այլընտրանքներ։
Քաղաքագետի գնահատմամբ` իշխանության մեղադրանքները չի կարելի դիտարկել ռացիոնալ հարթությունում, որովհետև իշխանությունը գոնե Սյունիքում արձանագրված միջադեպի մասով այլոց մեղադրելու իրավունք չունի, քանզի ակնհայտ է, որ դիրքերի և առաջնագծի կահավորման հարցում թերացել է և կան մի շարք հարցեր, որոնք պետք է ճգնաժամի հանգուցալուծումից հետո տալ իշխանությանը։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ–ն մայիսի 14-ին արտահերթ նիստ էր գումարել` քննարկելու Սյունիքում, Գեղարքունիքում ու Վայոց Ձորում ՀՀ սահմաններին ստեղծված իրավիճակը։ Նիստը գումարվել էր Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ։
Սյունիքում բանակցություններն սկսվել են. դրանք կոորդինացնում է Ռուստամ Մուրադովը
ՀՀ ԱԺ–ն արտահերթ նիստում ձայների 86 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ հայտարարություն ընդունեց, որում մասնավորապես արձանագրել է, որ Հայաստանը Ադրբեջանի ռազմական ագրեսիան կասեցնելու և ՀՀ պետական սահմանն ու ժողովրդին պաշտպանելու համար ձեռնարկելու է բոլոր համարժեք միջոցները։
Նշենք, որ ԱԺ ընդունած հայտարարության տեքստը ևս խորհրդարանի հաստատմանն էր ներկայացրել ԲՀԿ–ն։
Ռուս խաղաղապահների ավտոշարասյունն ուղևորվում է Հայաստանի հարավ. տեսանյութ