ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի- Sputnik. «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը կգլխավորի ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
«Արմեն Գևորգյանը չնայած մի փոքր վատառողջ է, սակայն արդեն իսկ իրականացնում է կենտրոնական շտաբի ղեկավարի գործառույթները։ Նա դեռ աշխատում է հիվանդասենյակից կամ տնից, բայց հուսով եմ՝ արագ կապաքինվի»,–ասաց Սողոմոնյանը։
Նա հայտնեց նաև, որ «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցչի գործառույթներն իրականացնելու է Արամ Վարդևանյանը։
Շտաբն օրերս կհրապարակի այն հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեն, որոնց միջոցով էլ լրատվամիջոցները կարող են տեղեկատվություն ստանալ դաշինքի գործունեության վերաբերյալ։
Հիշեցնենք, որ դաշինքը գլխավորում է Ռոբերտ Քոչարյանը, դրա կազմում են «Հայ հեղափոխական դաշնակցություն» և նորաստեղծ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները:
Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունները կանցկացվեն հունիսի 20-ին։
ԿԸՀ նախագահը հայտնեց` ինչպես է պետք քվեարկել առաջիկա ընտրություններում