https://arm.sputniknews.ru/20210512/ara-ayvazyany-hh-sahmanin-texi-unecatsi-masin-patmel-e-sergey-lavrovin-27520387.html
Արա Այվազյանը ՀՀ սահմանին տեղի ունեցածի մասին պատմել է Սերգեյ Լավրովին
Արա Այվազյանը ՀՀ սահմանին տեղի ունեցածի մասին պատմել է Սերգեյ Լավրովին
Sputnik Արմենիա
ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատարը շեշտել է ադրբեջանական սադրանքների հրահրման անթույլատրելիությունը: 12.05.2021, Sputnik Արմենիա
2021-05-12T17:52+0400
2021-05-12T17:52+0400
2021-05-12T17:54+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/06/27445088_0:16:1600:921_1920x0_80_0_0_ac9b6e03de2e74c4e97a425bae319163.jpg
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/06/27445088_0:0:1600:1006_1920x0_80_0_0_271ed67b20cbd60e99b5e3229c6fe13e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քաղաքականություն, հայաստան, արա այվազյան, սերգեյ լավրով, սյունիք, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
քաղաքականություն, հայաստան, արա այվազյան, սերգեյ լավրով, սյունիք, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
Արա Այվազյանը ՀՀ սահմանին տեղի ունեցածի մասին պատմել է Սերգեյ Լավրովին
17:52 12.05.2021 (Թարմացված է: 17:54 12.05.2021) ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատարը շեշտել է ադրբեջանական սադրանքների հրահրման անթույլատրելիությունը:
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն այսօր խոսել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում Այվազյանն իր գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի պետական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպի մասին և նշել ադրբեջանական կողմից նման սադրանքների հրահրման անթույլատրելիությունը:
Երկուստեք կարևորվել է տարածաշրջանային անվտանգության և կայունության շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների լիարժեք կատարումը և իրադրության սրումը կանխարգելող քայլերի համադրումը:
Հիշեցնենք` այսօր լրատվամիջոցներում ու սոցկայքերում լուրեր էին տարածվել, թե Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին մարտական գործողություններ է սկսել։
Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը Facebook-ում գրել էր, որ թշնամին Իշխանասարի հատվածում պետական սահմանն անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր։
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունն էլ հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։