00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Եթե մերը չի ծախվում, դրսից ինչո՞ւ են բերում». գյուղացիները թևաթափ են` կանաչեղենը թափել են

© Sputnik / Asatur YesayantsЖитель села Маргара Степан за работой
Житель села Маргара Степан за работой - Sputnik Արմենիա, 1920, 11.05.2021
Բաժանորդագրվել
Կանաչեղենի վաճառքի առումով տարին հաջող չի եղել գյուղացիների համար. անգամ 30 դրամով չեն կարողացել 1 կապն իրացնել։ Գյուղացիները կա՛մ հենց շուկայում են թողել կանաչին և տուն վերադարձել, կա՛մ էլ թափել են այն։ Նրանք նշում են` պատճառը Իրանից ներմուծման ապրանքի ծավալներն են։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի- Sputnik. Գյուղացիներն այս տարի լուրջ խնդրի առաջ են կանգնել. բերքը ոչ մի կերպ չի վաճառվում։ Մասնավորապես, նախորդ ամիս նման խնդիր է առաջացել կանաչեղենի շուկայում։ Եթե Երևանում ապրիլին վերավաճառողները կանաչին 100-150 դրամով էին վաճառում, ապա գյուղացիներն այն իրացնել չեն կարողացել անգամ 30 դրամով։ Պատճառը ոչ միայն բերքի արտահանումը կազմակերպել չկարողանալն է, այլ նաև իրանական ապրանքով հայկական շուկան ողողելը։ Գյուղացիները վախենում են, որ շուտով վարունգն ու լոլիկն էլ են արժանանալու կանաչեղենի բախտին: Խնդրի առնչությամբ Sputnik Արմենիան զրուցել է գյուղացիների հետ, պատկան մարմիններից էլ ներմուծման մասին փաստող տեղեկատվություն ստացել։

Գյուղացիները մտահոգ են` այսպես ո՞նց են ապրելու

Արմավիրի մարզի Մարգարա գյուղի բնակիչներն արդեն անցել են լոլիկ և վարունգ քաղելուն, իսկ որոշները բիբարի սածիլ են տնկում։ Դաշտերից մեկում ամուսինների ենք հանդիպում` Ալլային և Վարդանին. նրանք նույնպես կանաչեղեն են ունեցել, որը վաճառել չեն կարողացել։

© Sputnik / Asatur YesayantsՏիկին Ալլան
«Եթե մերը չի ծախվում, դրսից ինչո՞ւ են բերում». գյուղացիները թևաթափ են` կանաչեղենը թափել են - Sputnik Արմենիա, 1920, 11.05.2021
Տիկին Ալլան

«Համեմ, կոտեմ, սպանախ, բազուկի ճավ ունեի, բայց չեմ կարողացել վաճառել։ Այսինքն` բազուկը տարա «Մեյմանդյարի» շուկա, բայց անգամ 30 դրամով չկարողացա վաճառել ու բերեցի, խոզերի դեմը լցրինք, ինչ անենք... Հիմա արդեն վերջանալու վրա է կանաչեղենը։ Էդ դարդից պրծանք։ Թե չէ` քաղում ես, մաքրում, փունջ անում ու թափում»,–ասում է ամուսինը։

Նրա խոսքով` հիմա նույն խնդրի առաջ են կանգնելու վարունգի հարցում. նախորդ տարի մինչև հունիս վարունգը 250 դրամ էր, իսկ հիմա նոր–նոր է դրա սեզոնը բացվում, բայց այն արդեն 150 դրամով են վաճառում։

© Sputnik / Asatur YesayantsԱլլան և Վարդանը
«Եթե մերը չի ծախվում, դրսից ինչո՞ւ են բերում». գյուղացիները թևաթափ են` կանաչեղենը թափել են - Sputnik Արմենիա, 1920, 11.05.2021
Ալլան և Վարդանը

Վարդանն ասում է` միլիոններով ծախս են արել` հոսանք են միացրել ջերմոցում, սերմ են գնել, էլ չասած չարչարանքը։ Ասում է` շատ լավ է, որ գյուղացիներին առանց տոկոսի վարկ են տրամադրում, բայց ապրանքի իրացման խնդիրն էլ պետք է լուծվի, քանի որ ծախսը փակել չեն կարողանում։

«Խնդիրն այն է, որ մեր շուկան փոքր է, դրսից էլ ապրանք շատ է գալիս։ Դե, եթե Իրանից գալիս է ու ավելի էժան է (քանի որ այնտեղ ջերմոցը ջեռուցելու գինը կոպեկներ են), մերն ինչպե՞ս կվաճառվի։ Հիմա կա՛մ պիտի քիչ ներմուծեն, կա՛մ էլ մտածեն մեր ապրանքը դուրս տանելու մասին»,–ասում է Վարդանը։

Մինչ մենք զրուցում ենք, նրա կինը խոտ է հավաքում անասունների համար։ Տիկին Ալլան ասում է, որ բանջարեղենը չի վաճառվում այն գնով, որ գյուղացին իր աշխատանքի արդյունքը տեսնի։

«Մեր աշխատանքն իր ծախսերը չի հանում, թևաթափ ենք լինում։ Աչքիդ առաջ քո չարչարանքը թափելը լավ չէ»,–ասում է նա։

© Sputnik / Asatur YesayantsՄարգարա
«Եթե մերը չի ծախվում, դրսից ինչո՞ւ են բերում». գյուղացիները թևաթափ են` կանաչեղենը թափել են - Sputnik Արմենիա, 1920, 11.05.2021
Մարգարա

Հարևան դաշտում հանդիպում ենք Ստեփանին, որն էլ հարսի և աղջկա հետ բիբարի սածիլներ է դնում։ Ասում է` ապրիլին 230 կապ սպանախ է թողել «Մեմանդյարի» շուկայում ու դատարկ ձեռքով տուն եկել` գնորդ չի եղել։ Իսկ մեկ կապի գինը 30 դրամ է եղել։

© Sputnik / Asatur YesayantsՄարգարայի բնակիչ Ստեփանը
«Եթե մերը չի ծախվում, դրսից ինչո՞ւ են բերում». գյուղացիները թևաթափ են` կանաչեղենը թափել են - Sputnik Արմենիա, 1920, 11.05.2021
Մարգարայի բնակիչ Ստեփանը

«Ժողովրդի ձեռքը փող չկա, աշխատանք չկա` երկրից գնում են։ Դրան գումարած` դրսից` այս դեպքում արդեն Իրանից եկող ապրանքը մեզ շատ է խփում։ Եթե մենք ապրանք ունենք, որը չի ծախվում և թափում ենք, դրսից բերում են, որ ի՞նչ։ Դաշտերում հերթով ֆռֆռացեք ու հարցրեք, տեսեք մի գյուղացի կգտնե՞ք, որ բանկին պարտք չէ, որ վարկով չի հողը վարում–ցանում»,–ասում է Ստեփանը։

© Sputnik / Asatur YesayantsԳյուղացու` աշխատանքից կոշտացած ձեռքը
«Եթե մերը չի ծախվում, դրսից ինչո՞ւ են բերում». գյուղացիները թևաթափ են` կանաչեղենը թափել են - Sputnik Արմենիա, 1920, 11.05.2021
Գյուղացու` աշխատանքից կոշտացած ձեռքը

Նա նշում է նաև, որ գյուղը շատ է սիրում, և չնայած տղան Ռուսաստանում է` արտագնա աշխատանքի է գնացել, սակայն ինքը գյուղից գնացողը չէ։ Ստեփանի խոսքով` եթե ամեն գյուղում ապրանքի չափ նշանակեն, ասեն` ով որակյալ ապրանք ունի, այսքան կգ բերեք, պետությունը կգնի ու կարտահանի, հարցը կլուծվի։

© Sputnik / Asatur YesayantsՄարգարայի ճանապարհը
«Եթե մերը չի ծախվում, դրսից ինչո՞ւ են բերում». գյուղացիները թևաթափ են` կանաչեղենը թափել են - Sputnik Արմենիա, 1920, 11.05.2021
Մարգարայի ճանապարհը

Տեղի բնակիչներից Համլետ Բենիամինյանին էլ հանդիպում ենք անասունների համար խոտ քաղելիս։ Ասում է` վարունգն արդեն քաղել է, պետք է շուկա տանի, բայց գներին ծանոթացել է, և այդ գնով վաճառելու դեպքում նորից ձմռան հույսը լինելու է ունեցած միակ կովը։

© Sputnik / Asatur YesayantsՀամլետ Բենիամինյան
«Եթե մերը չի ծախվում, դրսից ինչո՞ւ են բերում». գյուղացիները թևաթափ են` կանաչեղենը թափել են - Sputnik Արմենիա, 1920, 11.05.2021
Համլետ Բենիամինյան

«Ասում ենք` գոնե թող մի քիչ էլ վատանա վիճակը ու վերջ։ Վարունգից շահույթ չենք ստանալու, բայց ի՞նչ անենք։ Լավ է` ես համեմ, պետրուշկա ունեի, դեկտեմբեր–հունվարին ծախեցի, թե չէ էս սեզոնին որ թողնեի, մյուսների պես տակ էի տալու։ Դե, ինչ անենք, ճար չկա` ո՛չ հիմնարկ կա, ո՛չ ուրիշ աշխատատեղ, և մենք էլ հողի հետ ենք կռիվ տալիս ու բերքը վաճառում այն գնով, ինչ գնով ուզում են»,–ասաց Բենիամինյանը։ Նա հավելեց, որ այս տարի ջերմոց է սարքել վարունգի համար, որի վրա 700 000 դրամ է ծախսել։ Այս գումարը եղած բերքով հետ բերելու հույս չկա։

© Sputnik / Asatur YesayantsՀամլետ Բենիամինյան
«Եթե մերը չի ծախվում, դրսից ինչո՞ւ են բերում». գյուղացիները թևաթափ են` կանաչեղենը թափել են - Sputnik Արմենիա, 1920, 11.05.2021
Համլետ Բենիամինյան

Ինչի՞ մասին են խոսում թվերը

Այս տարվա հունվարի 1-ից ՀՀ-ում արգելվել է թուրքական ապրանքների ներկրումը, ինչի ֆոնին էականորեն ավելացել են հենց Իրանից ներմուծվող բանջարեղենի ներմուծման ծավալները։ ՀՀ պետեկամուտների կոմիտեից մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ թարմ կանաչեղենի ներմուծման ծավալները կրճատվել են. եթե նախորդ տարվա հունվար–մարտ ամիսներին Իրանից ՀՀ էր ներմուծվել 61 տոննա թարմ կանաչի, ապա այս տարի միայն 0.7 տոննա կանաչի է ներմուծվել (ի դեպ, 90 տոկոսն անանուխ է եղել)։ Ինչ վերաբերում է բանջարեղենին, ապա այս տարի 1674.4 տոննա վարունգ և 1311.4 տոննա լոլիկ է ներմուծվել` նախորդ տարվա 1283.7 տոննա վարունգի և 122.6 տոննա լոլիկի համեմատ։

Премьер-министр Никол Пашинян посещает теплицы в Араратской области (23 мая 2020). - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2020
«Հանրապետականին չընտրինք, վարկ չտվին». Փաշինյանին տարել էին Արարատի ամենախնդրաշատ համայնք

Սակայն պատկերը փոխվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տրամադրած տվյալներով։ Նախարարությունը հղում է տալիս Սննդամթերքի տեսչական մարմնից ստացված տեղեկատվությանը` տրամադրելով այս տարվա ապրիլի 30-ի դրությամբ ՀՀ ներմուծված լոլիկի, վարունգի և կանաչեղենի վերաբերյալ վիճակագրական տվյալները։ Մասնավորապես, ապրիլի 31-ի դրությամբ Իրանից ներմուծվել է 256 տոննա կանաչի, 1696 տոննա վարունգ և 1667 տոննա լոլիկ։ Ստացվում է` ապրիլ ամսին է կանաչեղենի 99 տոկոսը ներմուծվել ՀՀ։

Նախարարությունից ևս փաստում են, որ թուրքական ապրանքների ներմուծման արգելքից հետո հայկական շուկայում ավելացել են իրանական ապրանքները։ Օրինակ, այս տարվա ապրիլի 30-ի դրությամբ Իրանից ներմուծվել է շուրջ 19 800 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 10 700 տոննայի դիմաց։ Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա ապրիլի 30-ի դրությամբ Թուրքիայից ներմուծված թարմ պտուղ-բանջարեղենի ծավալը կազմել էր 10 400 տոննա։

Խաղողը կմնա՞ դաշտերում. խաղողագործն ու գինեգործը հայտնվել են դժվար իրավիճակում

Իսկ թե ներմուծման այս ծավալների մեջ վաճառքի առումով հայկականը որքան տեղ պետք է զբաղեցնի շուկայում` արդեն իսկ պարզ է գյուղացիների վիճակից։ Հուսանք, որ ամռան ամիսներին գյուղացիները ստիպված չեն լինի թափել ողջ տարվա եկամուտն ապահովող վարունգի և լոլիկի բերքը, ինչպես եղել է կանաչեղենի պարագայում։

Մաղում ջուր պահելն անհնար է. կբավարարի՞ Ազատի ջրամբարում եղածը ոռոգման ողջ սեզոնի համար

Լրահոս
0