Այսօր՝ մայիսի 11-ին, Կազանի (ՌԴ) թիվ 175 դպրոցում կրակոցներ են հնչել, երեխաներ են մահացել, տասնյակ վիրավորներ կան։ Թաթարստանի իշխանությունների տվյալներով` մահացածներից յոթը երեխաներ են, մեկը` ուսուցչուհի, վիրավորվել է 21 մարդ։
Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը հայտարարել է, որ հրաձգությունը կազմակերպել է 19-ամյա մի երիտասարդ, որի անունով զենք կա գրանցված: ՌԴ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ մասով (երկու և ավելի անձանց սպանություն):
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել զոհված երեխաների ծնողներին և շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին:
Իրենց հերթին՝ ՌԴ նախագահին ցավակցություններ են հայտնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Մայիսի 12-ը Թաթարստանում սգո օր է հայտարարվել։