Հաղթանակի օրն այս տարի թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում տարբերվում էր նախորդ բոլոր տարիների մայիսի 9-երից։
Sputnik Արմենիայի տեսախցիկն արձանագրել է հայկական երկու հանրապետությունների մայիսյան տոնի ու տխրության ողջ գունապնակը` հիշատակի ու շնորհավորանքների պաշտոնական արարողություններից մինչև կորստի անդառնալի ցավով լցված աչքեր։
Հայաստանի ու Արցախի մայրաքաղաքներում անցակացվեցին նաև Հայրնական Մեծ պատերազմի ու Արցախյան 3 պատերազմների զոհերի լուսանկարներով «անմահների» երթեր։
Օրվա խորհուրդը մոռացության չմատնեց նաև հայաստանյան ներքաղաքակա իրադարձությունները։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Հայ Յեղափոխական Դաշնակցությունն ու Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի ղեկավարած «Վերածնվող Հայաստան» կուսակցություններն այսօր հայտարարեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Հայաստան» դաշինքով մասնակցելու իրենց որոշման մասին։
Համագործակցության հուշագրի ստորագրությունից հետո Ռոբերտ Քոչարյանը համակիրների առաջ հանդես եկավ հանրահավաքային ելույթով։
Երևանում այսօր կայացավ նաև Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված երթ Շառլ Ազնավուրի հրապարակից մինչև Եռաբլուր։
«Մի գնդակ չենք կրակել Շուշիում, թուրք չենք տեսել». ազատամարտիկը` քաղաքի գրավման մասին