00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանի «չընտրությունից» մինչև Լավրով և պատվաստում․ անցնող շաբաթվա ամենավառ կադրերը

Բաժանորդագրվել
Այս շաբաթը սկսվեց ԱԺ արտահերթ նիստով․ ներքին պայմանավորվածությունը խախտողներ չեղան, խորհրդարանն էլ չընտրեց վարչապետի՝ առաջադրված միակ թեկնածուին։ Թե ինչ իրադարձություններ տեղի ունեցան շաբաթվա ընթացքում, կարող եք տեսնել Sputnik Արմենիայի ֆոտոշարքում։

Այս շաբաթ աշխատանքային այցով մեր երկիր ժամանեց ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը։ Հայաստանում Լավրովը խոսեց «Զանգեզուրի միջանցքի», գերիների վերադարձի խնդրի մասին... Նա այցելեց Ծիծեռնակաբերդ ու «Հաղթանակ» զբոսայգի։

Մեր երկրում ակտիվորեն շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումային ծրագիրը։ Ցանկացողները կարող են պատվաստվել ոչ միայն պոլիկլինիկաներում, այլև Երևանի բանուկ հատվածներում գործող շարժական կետերում։ Առայժմ դրանք երեքն են․ մեկը Հյուսիսային պողոտայում է, երկուսն էլ՝ խոշոր առևտրային կենտրոնների մոտ։

Պատերազմից գրեթե 7 ամիս անց վիրավոր զինծառայողներն ու նրանց հարազատները դեռևս հոգեբանական աջակցության կարիք ունեն։ Նախագահական նստավայրում մեկնարկեց «Զարթոնք» ծրագիրը։ Նպատակը պատերազմի դժոխքով անցած հերոսներին բնականոն կյանք վերադարձնելն է։

Այս ամենը ներկայացնում ենք լուսանկարներով։ Sputnik Արմենիայի ֆոտոխցիկը շաբաթվա ընթացքում այլ հետաքրքիր դրվագներ էլ է որսացել։

© Sputnik / Aram NersesyanՆիկոլ Փաշինյանը ԱԺ արտահերթ նիստի ժամանակ պատասխանում է պատգամավորների հարցերին (2021թ մայիսի 3)։ Երևան
Երկուշաբթի՝ մայիսի 3-ին, ՀՀ Ազգային ժողովը հատուկ նիստ գումարեց, որի հիմնական հարցը երկրի վարչապետի ընտրությունն էր։ Քվեարկության գործընթացը նախաձեռնել էին խորհրդարանը լուծարելու և Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով։
Նիկոլ Փաշինյանը ԱԺ արտահերթ նիստի ժամանակ պատասխանում է պատգամավորների հարցերին (մայիսի 3, 2021., Երևան)  - Sputnik Արմենիա
1/9
Նիկոլ Փաշինյանը ԱԺ արտահերթ նիստի ժամանակ պատասխանում է պատգամավորների հարցերին (2021թ մայիսի 3)։ Երևան
Երկուշաբթի՝ մայիսի 3-ին, ՀՀ Ազգային ժողովը հատուկ նիստ գումարեց, որի հիմնական հարցը երկրի վարչապետի ընտրությունն էր։ Քվեարկության գործընթացը նախաձեռնել էին խորհրդարանը լուծարելու և Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով։
© Sputnik / Aram NersesyanՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ արտահերթ նիստի ժամանակ պատասխանում է պատգամավորների հարցերին (2021թ. մայիսի 3)։ Երևան
Պատգամավորների քվեարկության արդյունքում միակ թեկնածու Փաշինյանը վարչապետ չընտրվեց: 75–ը ձեռնպահ մնացին, 3–ը` դեմ, 1–ը` կողմ։
Նիկոլ Փաշինյանը ԱԺ արտահերթ նիստի ժամանակ պատասխանում է պատգամավորների հարցերին (մայիսի 3, 20212., Երևան)  - Sputnik Արմենիա
2/9
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ արտահերթ նիստի ժամանակ պատասխանում է պատգամավորների հարցերին (2021թ. մայիսի 3)։ Երևան
Պատգամավորների քվեարկության արդյունքում միակ թեկնածու Փաշինյանը վարչապետ չընտրվեց: 75–ը ձեռնպահ մնացին, 3–ը` դեմ, 1–ը` կողմ։
© Sputnik / Asatur YesayantsՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը դիմավորեց ռուս գործընկերոջը «Զվարթնոց» օդանավակայանում։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով Հայաստան ժամանեց մայիսի 5-ին։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան (մայիսի 5, 2021թ․, Երևան) - Sputnik Արմենիա
3/9
ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը դիմավորեց ռուս գործընկերոջը «Զվարթնոց» օդանավակայանում։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով Հայաստան ժամանեց մայիսի 5-ին։
© Sputnik / Asatur YesayantsՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում (մայիսի 5, 2021թ․, Երևան)
Նախարարի հիմնական միջոցառումները նախատեսված էին մայիսի 6-ին։ Առաջին հերթին Սերգեյ Լավրովը հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում  (մայիսի 5, 2021թ․, Երևան) - Sputnik Արմենիա
4/9
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում (մայիսի 5, 2021թ․, Երևան)
Նախարարի հիմնական միջոցառումները նախատեսված էին մայիսի 6-ին։ Առաջին հերթին Սերգեյ Լավրովը հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին:
© Sputnik / Asatur YesayantsՀայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արա Այվազյանը և Սերգեյ Լավրովը՝ Հաղթանակի զբոսայգում (մայիսի 6, 2021թ․, Երևան)
Պաշտոնական հանդիպումից և մամուլի ասուլիսից հետո նախարարները Հաղթանակի զբոսայգում հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին։
Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արա Այվազյանը և Սերգեյ Լավրովը Հաղթանակի զբոսայգում (մայիսի 6, 2021թ․, Երևան) - Sputnik Արմենիա
5/9
Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արա Այվազյանը և Սերգեյ Լավրովը՝ Հաղթանակի զբոսայգում (մայիսի 6, 2021թ․, Երևան)
Պաշտոնական հանդիպումից և մամուլի ասուլիսից հետո նախարարները Հաղթանակի զբոսայգում հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին։
© Sputnik / Asatur YesayantsԽարբերդի մասնագիտացված մանկատան աշխատակցուհին անցնում է պատուհանի մոտով, որտեղից երևում են մանկատան սաները։

Այս շաբաթ այցելեցինք Խարբերդի մանկատուն, որի աշխատանքը նախապես ուսումնասիրել էին Հաշվեքննիչ պալատի աուդիտորները։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆինանսատնտեսական գործունեության աուդիտի արդյունքները պալատն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն:
Խարբերդի մասնագիտացված մանկատան սաներ - Sputnik Արմենիա
6/9
Խարբերդի մասնագիտացված մանկատան աշխատակցուհին անցնում է պատուհանի մոտով, որտեղից երևում են մանկատան սաները։

Այս շաբաթ այցելեցինք Խարբերդի մանկատուն, որի աշխատանքը նախապես ուսումնասիրել էին Հաշվեքննիչ պալատի աուդիտորները։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆինանսատնտեսական գործունեության աուդիտի արդյունքները պալատն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն:
© Sputnik / Asatur YesayantsՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ հոգեբանական աջակցության «Զարթոնք» ծրագրի մեկնարկի միջոցառմանը (2021թ., մայիսի 5, Երևան)
«Զարթոնք» ծրագրի նպատակը պատերազմի դժոխքով անցած հերոսներին բնականոն կյանք վերադարձնելն է։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ հոգեբանական աջակցության «Զարթոնք» ծրագրի մեկնարկի միջոցառմանը - Sputnik Արմենիա
7/9
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ հոգեբանական աջակցության «Զարթոնք» ծրագրի մեկնարկի միջոցառմանը (2021թ., մայիսի 5, Երևան)
«Զարթոնք» ծրագրի նպատակը պատերազմի դժոխքով անցած հերոսներին բնականոն կյանք վերադարձնելն է։
© Sputnik / Aram NersesyanԱրցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը ժամերգության ժամանակ:
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարը ներկայացրել է Կարմիր շուկա համայնքի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև խոսել ադրբեջանական սադրանքների մասին:
Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը ժամերգության ժամանակ - Sputnik Արմենիա
8/9
Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը ժամերգության ժամանակ:
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարը ներկայացրել է Կարմիր շուկա համայնքի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև խոսել ադրբեջանական սադրանքների մասին:
© Sputnik / Andranik GhazaryanՀյուսիսային պողոտայում պատվաստումների շարժական կետ է բացվել (2021թ., մայիսի 7, Երևան):
Կորոնավիրուսի դեմ պատվաստումների շարժական կետերը նախատեսված են ինչպես Հայաստանի քաղաքացիների, այնպես էլ զբոսաշրջիկների համար:
Հյուսիսային պողոտայում պատվաստումների շարժական կետ է բացվել (2021թ., մայիսի 7, Երևան):  - Sputnik Արմենիա
9/9
Հյուսիսային պողոտայում պատվաստումների շարժական կետ է բացվել (2021թ., մայիսի 7, Երևան):
Կորոնավիրուսի դեմ պատվաստումների շարժական կետերը նախատեսված են ինչպես Հայաստանի քաղաքացիների, այնպես էլ զբոսաշրջիկների համար:
Լրահոս
0