ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի անունից այսօր առավոտյան ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
«Նախագահի անունից ծաղիկներ են դրվել նաև Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի, Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի, զորավար Անդրանիկի շիրիմներին»,- նշված է հաղորդագրության մեջ։
![ՀՀ նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուրում» ՀՀ նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուրում» - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/08/27463788_0:80:2100:1400_600x0_80_0_0_8f8e3f9abd1d2283dc6d9a4d6e3bd15a.jpg)
![ՀՀ նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուրում» ՀՀ նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուրում» - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/08/27463823_0:0:2100:1320_600x0_80_0_0_68f086914db1adbc431af85904127f6d.jpg)
![ՀՀ նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուրում» ՀՀ նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուրում» - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/08/27463858_0:1:2100:1321_600x0_80_0_0_b668e471dca2c749da41559f01f14f3f.jpg)
![ՀՀ նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուրում» ՀՀ նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուրում» - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/08/27463893_0:0:2100:1320_600x0_80_0_0_4938ee72b4023c4b419ae1df5707ba9b.jpg)
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 8-ից նախագահ Արմեն Սարգսյանը կգտնվի Մոսկվայում՝ կարճատև արձակուրդում։ Մայիսի 10-ին կմեկնարկի նախագահի աշխատանքային այցը Մոսկվա, որի շրջանակում նախատեսված են մի շարք հանդիպումներ: Նախագահի մամուլի ծառայությունից նաև տեղեկացրել էին, որ արձակուրդը նա կանցկացնի սեփական միջոցների հաշվին։