ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ տարբեր լրատվամիջոցների և սոցիալական հարթակներում տարածվող տեղեկությունը` Նիդեռլանդներում հայ կնոջ դանակահարության դեպքի վերաբերյալ, այս պահին որևէ պաշտոնական աղբյուր չի հաստատել։
«Լուսանկարում պատկերված կինը, որը տեղադրվել է այդ նյութի ներքո, ողջ և առողջ է և առնչություն չունի ենթադրյալ դեպքի հետ»,– նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
Դեսպանությունը կապի մեջ է Նիդեռլանդների իրավապահ մարմինների հետ՝ տեղեկատվության իսկությունը պարզելու նպատակով։
Դիվանագիտական ներկայացուցչությունը խնդրում է զերծ մնալ այս հարցով հետագա հրապարակումներից մինչև դեսպանության կողմից պաշտոնական տեղեկատվության հրապարակումը։
«Մտածել չեմ ուզում». մարզիչ Հարությունյանը` պատերազմի ու ադրբեջանցի ընկերների մասին
Ադրբեջանցի բլոգեր Բայրամ Մամադովի դիակը հայտնաբերվել է Ստամբուլում
Նշենք, որ այսօր Facebook–ի օգտատերերից մեկը գրել էր, թե երեք ադրբեջանցիներ Նիդեռլանդներում դանակահարել են հայ իրավաբան Աննա Հակոբյանին։ Գրառումը տարածել էին մի շարք լրատվամիջոցներ։