ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերում: Տեղեկությունը հայտնում եմ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
Զորամասերի հրամանատարները զեկուցել են կատարված աշխատանքների, անձնակազմի մարտական, ֆիզիկական և բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների վերաբերյալ:
![ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է զորամասեր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է զորամասեր - Sputnik Արմենիա, 1920, 07.05.2021](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/07/27460924_0:0:1024:612_1920x0_80_0_0_edc6a96df005ca018b2bc4c9aa0b6bb7.jpg)
«ԶՈւ գլխավոր շտաբի պետը շրջել է զորամասերում, հետևել պլանավորված միջոցառումների կատարման, սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման ու սպասարկման ամենօրյա աշխատանքների ընթացքին»,–նշված է հաղորդագրության մեջ:
Ինչի՞ մասին են խոսել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն ու ՌԴ դեսպանը
Դավթյանը ցուցումներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների հրամանատարներին մարտական պատրաստության պարապմունքների արդյունավետության բարձրացման և ռազմական տեխնիկայի պահպանման ու շահագործման հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ: