00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
37 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
8 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«ՍԴ-ն Հռոմի պապից կաթոլիկ գտնվեց». ՀՀ գլխավոր դատախազը` 300․1 հոդվածի չեղարկման մասին

© Sputnik / Asatur YesayantsГенеральный прокурор Артур Давтян на заседании Парламента по вопросу лишения Гагика Царукяна депутатской неприкосновенности (16 июня 2020). Еревaн
Генеральный прокурор Артур Давтян на заседании Парламента по вопросу лишения Гагика Царукяна депутатской неприкосновенности (16 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 06.05.2021
Բաժանորդագրվել
Արթուր Դավթյանը համոզված է, որ նախաքննական մարմինն ու դատախազությունը ճիշտ են վարվել, երբ «Մարտի 1»-ի գործով մեղադրանքը որակել են Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Սահմանադրական դատարանը Հռոմի պապից ավելի կաթոլիկ գտնվեց։ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ԱԺ–ում նման կերպ գնահատեց «Մարտի 1»-ի գործով մեղադրվող նախկին պաշտոնյաներին առաջադրված Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու որոշումը։

«Գնահատում ենք, որ նախաքննական մարմինը ճիշտ է որակել։ Այսօր էլ ենք ասում, որ ճիշտ է որակել»,– ասաց Դավթյանը։

Նա շեշտեց, որ Քրեական օրենսգրքի տվյալ հոդվածը բացառիկ է, ընդունվել է Քրեական օրենսգրքի բարեփոխման արդյունքում` Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությամբ։

«Որտեղի՞ց պիտի նախաքննական մարմինը կամ դատախազը կանխատեսեր վերջնական ելքը։ Ճիշտ ենք գնահատել ու գնացել ենք դատարան։ Բայց մեր ՍԴ–ն, ինչպես ասում են, Հռոմի պապից ավելի կաթոլիկ գտնվեց և բացարձակ անկանխատեսելի վարվեց այսպես, – հայտարարեց դատախազը,– մենք այն մարդուն, ով ժամանակին օրենք է ընդունել, ասացինք` քո ընդունած օրենքը քեզ համար անհասկանալի է»։

Հիշեցնենք` ՀՀ Սահմանադրական դատարանը մարտի 26-ին անվավեր և հակասահմանադրական ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը։ Սահմանադրական դատարանը սահմանեց, որ 300․1 հոդվածը հակասում է Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին։ ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Ապրիլի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց «Մարտի 1»-ի գործով պաշտպանական կողմի միջնորդությունը` ՍԴ–ի որոշմամբ հակասահմանադրական ճանաչված 300․1 հոդվածով քրեական հետապնդումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ու ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար  Յուրի Խաչատուրովի նկատմամբ դադարեցնելու մասին։

Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովն ընդհանրապես ազատվեցին քրեական հետապնդումից, քանի որ նրանք մեղադրվում էին միայն Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածով։ Դատարանը որոշեց նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցները վերացնել, գույքի վրա դրված կալանքը հանել։

«Մարտի 1»-ի գործով ամբաստանյալներ Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց միայն վերոհիշյալ հոդվածով։

Լրահոս
0