ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի տուն, հանդիպել նրա այրու՝ Հասմիկ Սահակյանի, որդու՝ Հայկ Տեր-Թադևոսյանի և ընտանիքի մյուս անդամների հետ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
![Կոմանդոսի տուն-թանգարան կհիմնվի. Արմեն Սարգսյանն այցելել է հերոս գեներալի ընտանիքին Կոմանդոսի տուն-թանգարան կհիմնվի. Արմեն Սարգսյանն այցելել է հերոս գեներալի ընտանիքին - Sputnik Արմենիա, 1920, 06.05.2021](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/06/27443079_0:0:1500:1120_1920x0_80_0_0_0a8fe01e70d7ebb5572ed808ffc9b520.jpg)
Հանդիպումը նախաձեռնվել էր լեգենդար ռազմական գործչի ընտանիքի կողմից: Օրերս Հայկ Տեր-Թադևոսյանը հանդիպել էր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ և հայտնել Արկադի Տեր-Թադևոսյանի տուն-թանգարան հիմնելու գաղափարի մասին, միաժամանակ, իրենց տուն հրավիրելով նախագահ Սարգսյանին: Նախագահ Սարգսյանը հավանություն էր տվել տուն-թանգարանի գաղափարին և պատրաստակամություն հայտնել աջակցելու դրա իրականացմանը:
![Կոմանդոսի տուն-թանգարան կհիմնվի. Արմեն Սարգսյանն այցելել է հերոս գեներալի ընտանիքին Կոմանդոսի տուն-թանգարան կհիմնվի. Արմեն Սարգսյանն այցելել է հերոս գեներալի ընտանիքին - Sputnik Արմենիա, 1920, 06.05.2021](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/06/27443085_0:0:1500:1000_1920x0_80_0_0_69817d4bc070fae964be39ca9954a471.jpg)
Հանրապետության նախագահն այսօր Կոմանդոսի ընտանիքի անդամների հետ քննարկել է տուն-թանգարան հիմնելու առաջարկը, զրուցել Արցախյան պատերազմի հերոսի անցած ուղու մասին, ծանոթացել նրա կյանքի՝ շատերի համար դեռևս անհայտ առանձին դրվագների հետ: Արմեն Սարգսյանն ասել է, որ ինքն ինչ-որ իմաստով Արկադի Տեր-Թադևոսյանի ապագա տուն-թանգարանի առաջին այցելուն է:
«Հույս ունեմ, որ տուն-թանգարանի գաղափարը կյանքի կկոչվի հնարավորինս շուտ, և Կոմանդոսի մարտական ընկերները կգան այստեղ՝ հուշեր պատմելու, սիրելի հրամանատարի հետ նորից շփվելու, միաժամանակ, իրենց անցած ճանապարհի, իրենց հաղթանակների պատմությունները նաև ուրիշներին ներկայացնելու համար»,- նշել է նա:
Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Կոմանդոսի հիշատակին. լուսանկարներ
Հայկ Տեր-Թադևոսյանը հայտնել է, որ Կոմանդոսի տուն-թանգարանում ցուցադրվելու են հերոսի անձնական իրերը, մարտական ուղու հետ կապված փաստաթղթեր, քարտեզներ և այլ իրեր: