00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Էրեխեքին տեր կանգնի, կարող է` ինչ–որ բան պատահի». մայոր Խաչատրյանն օգնության կարիք ունի

© Photo : provided by Ruzana VerdiyanМайор Лендруш Хачатрян с сыновьями
Майор Лендруш Хачатрян с сыновьями - Sputnik Արմենիա, 1920, 06.05.2021
Բաժանորդագրվել
Մայոր Լենդրուշ Խաչատրյանն արդեն 7 ամիս է, ինչ հիվանդանոցում է։ Գերմանական կլինիկայում խոստացել են, որ երեք ամսվա ընթացքում նրան ոտքի կհանեն, բայց լուրջ գումար է հարկավոր։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. «Եղնիկներ» զորամասի գումարտակի հրամանատար Լենդրուշ Խաչատրյանն արդեն 8 ամիս է` «Էրեբունի» ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքում է։ Մայորը հարազատների հետ միայն աչքերով է հաղորդակցվում։

© Photo : provided by Ruzana VerdiyanԼենդրուշ Խաչատրյան
«Էրեխեքին տեր կանգնի, կարող է` ինչ–որ բան պատահի». մայոր Խաչատրյանն օգնության կարիք ունի - Sputnik Արմենիա, 1920, 06.05.2021
Լենդրուշ Խաչատրյան

Լենդրուշը երեք երեխա ունի, կրտսեր դուստրը վաղը 10 ամսական է դառնալու, միջնեկը 4 տարեկան է, ավագ որդին` 7։ Վերջին անգամ նա երեխաներին ու կնոջը տեսել է սեպտեմբերի 25-ին։ Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց Լենդրուշի կինը` Ռուզաննա Վերդիյանը, այդ օրը նրանց համատեղ կյանքի 8-ամյակն էր։ Զույգը ծրագրում էր նշել այն, բայց չստացվեց։ Պատերազմը...

© Photo : provided by Ruzana VerdiyanԼենդրուշ Խաչատրյան
«Էրեխեքին տեր կանգնի, կարող է` ինչ–որ բան պատահի». մայոր Խաչատրյանն օգնության կարիք ունի - Sputnik Արմենիա, 1920, 06.05.2021
Լենդրուշ Խաչատրյան

Ինչպես կինոյում

32-ամյա Լենդրուշ Խաչատրյանը ծնունդով Արցախի Մարտունու շրջանի Աշան գյուղից է։ Ավարտել է Ստեփանակերտի Իվանյանի անվան ռազմական քոլեջը, հետո ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ 2011 թվականին արդեն «Եղնիկների» (Արցախի հյուսիսային դիրքեր) դասակի հրամանատարն էր։ Ապագա կնոջ հետ ծանոթացել էր քրոջ շնորհիվ. Ռուզաննան նրա մտերիմ ընկերուհին էր։

«Մի օր, երբ հյուր էի գնացել նրանց, Լենդրուշը ծառայությունից եկավ, և մենք առաջին անգամ տեսանք իրար։ Այդ ժամանակ նա դեռ կապիտան էր։ Սկսեցինք շփվել։ 2013 թվականի սեպտեմբերի 25-ին ամուսնացանք», – պատմում է Ռուզաննան։

Նրա խոսքով` պատահական չէր, որ Լենդրուշն իր կյանքը կապեց բանակի հետ։ Նրա հայրը զինվորական է եղել, թոշակի անցնելուց հետո դարձել է գյուղապետ։ Բայց Խաչատրյանի հայրն ուզում էր, որ որդին զինվորական բժիշկ դառնա։

© Photo : provided by Ruzana VerdiyanԼենդրուշ Խաչատրյանն ընտանիքի հետ
«Էրեխեքին տեր կանգնի, կարող է` ինչ–որ բան պատահի». մայոր Խաչատրյանն օգնության կարիք ունի - Sputnik Արմենիա, 1920, 06.05.2021
Լենդրուշ Խաչատրյանն ընտանիքի հետ

Իսկ հետո սկսվեց պատերազմը

Ռուզաննան շատ լավ է հիշում սեպտեմբերի 27-ի առավոտը։ Ինչպես միշտ, առավոտյան 7-ին կերակրեց 2 ամսական դստերն ու արդեն պատրաստվում էր քնեցնել, երբ փողոցից բարձր ձայն ու անհասկանալի դղրդող լսեց։

«Մենք Ստեփանակերտում էինք` պետհամալսարանի մոտ գտնվող վարձով բնակարանում։ Այդ օրերին այնտեղ շինարարություն էր գնում, և ինձ թվաց, որ ձայները դրա հետ են կապված։ Երեխային պառկացրի, գնացի, որ տեսնեմ` ինչ է կատարվում։ Դռների մեջ հանդիպեցի վերևից արագ–արագ իջնող հարևաններին։ Մենք առաջին հարկում էինք ապրում։ Ում հագին ինչ կար, հենց այդ շորերով էլ դուրս էր եկել»,–հիշում է կինը։

Էլի գոհ էի, որ ողջ եմ. Զինվորի տանը 8 տղաներ առաջին անգամ քայլեցին պրոթեզներով

Քանի որ շենքում նկուղ չկար, կանայք ու երեխաները հավաքվեցին իրենց բնակարանում։ Ավելի ուշ, երբ երկնքում արդեն անօդաչուներ էին պտտվում, հասկացան` պատերազմ է սկսվել։

Խնդրեց` լավ նայեմ երեխաներին

Ռուզաննան անմիջապես սկսեց զանգել ամուսնուն, բայց նա արդեն անհասանելի էր։ Կարողացան զրուցել լույս 28-ի գիշերը։ Այդ ժամանակ Լենդրուշն ասաց կնոջը, որ նա երեխաների մասին հոգ տանի, քանի որ իր հետ կարող է ինչ–որ բան պատահել։

«Նույն օրը երեկոյան մենք իմացանք, որ նա գլխից լուրջ վիրավորում է ստացել։ Այնուհետև վիրահատություն եղավ Ստեփանակերտում, Երևանում։ Լենդրուշը հիմա վեգետատիվ վիճակում է, միայն աչքերով է արձագանքում», – ասաց Ռուզաննան։

© Photo : provided by Ruzana VerdiyanԼենդրուշ Խաչատրյանն ընտանիքի հետ
«Էրեխեքին տեր կանգնի, կարող է` ինչ–որ բան պատահի». մայոր Խաչատրյանն օգնության կարիք ունի - Sputnik Արմենիա, 1920, 06.05.2021
Լենդրուշ Խաչատրյանն ընտանիքի հետ

Երեխաները հոր հետ շփվում են տեսակապով։ Սկզբում նա շատ ցավոտ էր արձագանքում երեխաների ձայնին, դողում էր ամբողջ մարմնով, զարկերակն արագ էր խփում, աչքերն էր թարթում։ Բայց ժամանակի ընթացքում ընտելացավ։

Дьякон Нарек Петросян - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2021
«Մարիամս, մինչև կռիվը չվերջանա, չեմ գա». Նարեկ սարկավագը պատարագի փոխարեն պատերազմ մեկնեց

«Ես մտնում եմ մոտը, հարցնում, հիշում է ինձ, հասկանում է ամեն ինչ, խնդրում եմ, որ դրական պատասխանի դեպքում աչքերը փակի։ Փակում է», – ասում է Ռուզաննան։

Մայոր Լենդրուշն այժմ նյարդավերականգնողական օգնության կարիք ունի, ինչն անհնար է Հայաստանում։ Մայորի կնոջ խոսքով` դիմել են տարբեր երկրների հիվանդանոցներ, ամենահարմար տարբերակը Գերմանիայում վերականգնողական բուժում ստանալն է։

Հրամանատարի մարմինը թշնամուն չթողեց, բայց ինքը վիրավորվեց. 2 անգամ մահից փրկված զինվորը

Գերմանացի բժիշկները Խաչատրյանի ընտանիքին վստահեցրել են, որ նա երեք ամսվա ընթացքում կկարողանա ինքնուրույն հագնվել, լվացվել, տեղաշարժվել քայլակով, ինքնուրույն կամ առանց զոնդի ուտել։ Բայց բուժումը թանկ արժե, և այդ ամենի համար մոտ 160 հազար եվրո է անհրաժեշտ։

Դրամական փոխանցում կարելի է կատարել «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ (ARMECONOMBANK OJSC)` Լենդրուշի կնոջ` Ռուզաննա Վլադիմիրի Վերդիյանի անունով բացված հաշվեհամարին`163318020969 AMD; 163318020985 EUR; 163318020993 RUR ; 163318020977 USD:

«Երջանիկ էր. զոհվեց` չիմանալով, որ որդին էլ է նահատակվել». Կարապետյանների պատմությունը

Լրահոս
0