ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնի համար վերջին օրերին ավելի ակտիվ պայքար է սկսել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:
Թերթի տեղեկություններով` կառավարությունում նույնպես քայլեր են ձեռնարկվում նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի դեմ, որպեսզի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նրան պաշտոնանկ անի, ու Հայրապետյանը նշանակվի նախարարի պաշտոնում:
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հրաժարվել է պաշտոնից
Պարբերականը հիշեցնում է, որ երեկ կառավարությունը ընդունեց մի որոշում, որով բուհերի կանոնադրությունը փոխվեց` առանց բուհերի և ռեկտորների համաձայնության և նրանց հետ քննարկման։ Ռեկտորները կոշտ հայտարարությամբ հանդես եկան, բայց դա չխանգարեց կառավարությանը միջամտել բուհական ինքնավարությանը։
«Սա արվեց, որպեսզի Վահրամ Դումանյանին Երևանի պետական համալսարանի ռեկտոր նշանակեն, իսկ Մխիթար Հայրապետյանին՝ նախարար»,– գրում է «Ժողովուրդը»։
Թերթի հարցին՝ Դուք գնո՞ւմ եք արդյոք գործադիր մարմին, Մխիթար Հայրապետյանը հայտարարել է.« No comment»»:
Հիշեցնենք` Հայրապետյանը ժամանակին ղեկավարում էր սփյուռքի նախարարությունը։
Արմեն Սարգսյանը պաշտոնից ազատել է ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետին