ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Արմավիր մարզում երեկ կրակոցներ են հնչել, որի հետևանքով մեկ մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` ժամը 22:00-ից 22:10-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժինն ահազանգ է ստացել, որ կրակոցները հնչել են Էջմիածին քաղաքի Վազգեն 1-ին փողոցում։
Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ նշված վայրից հրազենային վնասվածքներով «Վաղարշապատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել երիտասարդ տղայի դի:
Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել
Իրավապահները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 30-ից ավել կրակված պարկուճներ, իսկ կրակոցի վայրից մոտ 200 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է վթարված «Hyundai Elantra» ավտոմեքենա, որի վրա հայտնաբերվել են կրակոցների հետքեր, իսկ կրակոցների հետևանքով էլ «Ford Transit» մակնիշի ավտոմեքենա է վնասվել։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներն ասել են, որ սպանվածը քրեական հեղինակություն Դոն Պիպոյի (Արթուր Ասատրյան) թիկնապահներից էր։
Կայքի տեղեկություններով` նա Արմավիրի մարզի Արաքս գյուղի բնակիչ 29-ամյա Ռազմիկ Սողոյանն էր։
«Արաբկիր» բուժկենտրոն են տեղափոխել 3 երեխայի, ևս մեկը մեկուսացվել է