00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որ զոհվածների տեղն էլ ապրենք. հոգեբանի շնորհիվ վիրավոր տղաները կփորձեն մոռանալ մղձավանջը

© Sputnik / Asatur YesayantsКарен Саркисян и Давид Манукян на программе психологической поддержки "Зартонк" (5 мая 2021). Еревaн
Карен Саркисян и Давид Манукян на программе психологической поддержки Зартонк (5 мая 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 05.05.2021
Բաժանորդագրվել
Արցախյան վերջին պատերազմից վիրավորում ստացած զինծառայողների համար սովորական կյանքին վերադառնալը հեշտ չէ. մի կողմից վնասվածքներն են, մյուս կողմից` հիշողությունները:

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի- Sputnik. Կարենի պատերազմը մոտ 2 ժամ  տևեց: Ծնունդով գյումրեցի, մասնագիտությամբ երաժիշտ Կարեն Սարգսյանը ծառայում էր Հադրութում, ընդամենը 5 ամիս էր մնացել տուն վերադառնալուն, վերադարձն ավելի շուտ ստացվեց, սակայն ֆիզիկական ու հոգեբանական վերքերով: Կարենը ծանր վիրավորում ստացավ պատերազմի հենց առաջին 2 ժամերի ընթացքում ԱԹՍ - ի հարվածից: Բազմաթիվ այրվածքներ ստացած երիտասարդը վիրահատությունից հետո մինչև հիմա շարունակում է վերականգնողական փուլերը:

© Asatur YesayantsԿարեն Սարգսյանը
Որ զոհվածների տեղն էլ ապրենք. հոգեբանի շնորհիվ վիրավոր տղաները կփորձեն մոռանալ մղձավանջը - Sputnik Արմենիա, 1920, 05.05.2021
Կարեն Սարգսյանը

Այսօր նա հյուրընկալվել էր ՀՀ նախագահականում, «Զարթոնք» հոգեբանական աջակցության ծրագրի շահառուներից է։

Իր պատերազմի 2 ժամերի մասին խոսելիս փոխվում է թե՛ Կարենի հայացքը, թ՛ե ձայնը. դրանք ոչ թե սովորական 2 ժամեր էին, այլ երկուժամյա դժոխք` պայթող ռումբեր, արյուն, շատ արյուն:

«Ծառայության առաջին օրերից զգոն էինք, դա մեզ փրկեց: Բայց չունեինք համապատասխան տեխնիկա, որ կարողանայինք դիմադրել հակառակորդին», - ասում է Կարենը:

Уголок памяти погибшего в карабахской войне Грайра Еганяна - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2021
«Տղաս ո՜նց կցնծար հիմա». հերոսաբար զոհված Հրայրի մահից 6 ամիս անց ծնվել է նրա առաջնեկը

Նշում է` օրերն անցնում են, իսկ պատերազմի թողած սպին մնում է:

«Դաժան փորձ էր բոլորիս համար, որ կյանքում չի մոռացվի` լինի զինվոր, ծնող... Ամենաշատ ցավը տարել է այն մարդը, ով այդ պահին այնտեղ է եղել, այդ ամենն իր աչքերով է տեսել»:

Ասում է` ստիպված է եղել հոգեբանների հետ աշխատել պատերազմի հիշողությունները, սարսափելի տեսիլքները հաղթահարելու համար: Բայց հավելում է, որ դա երբեք չի մոռացվի:

«Վիրավորվելը, տեղից տեղ տեղափոխվելը... Այդ ամենն աչքիս առաջ էր անընդհատ: ԱԹՍ-ի հարվածից մահացավ մարտկոցի ավագ սպան, մնացած երեք զինվորները վիրավորվեցին: Կռվում կորցրել եմ ընկերներ, ախպերներ, լավ սպաներ...»:

Հենց Կարենի ու նրա նման պատերազմի դժոխքով անցած տղաների համար է «Զարթոնք» ծրագիրը: Ֆիզիկական առողջացմանը զուգահեռ պետք է նաև հոգեբանական առողջության մասին հոգ տանել: Վիրավորում ստացած ու այժմ բուժման, վերականգնման փուլում գտնվող զինծառայողների ու նրանց հարազատների համար նախատեսված հոգեբանական աջակցության ծրագրի նպատակն է օգնել  զինծառայողներին հաղթահարել պատերազմում թողած սպիներն ու վերադառնալ նորմալ կյանք:

«Դե, դե, ծալի՛ր ծունկդ, մի՛ վախեցիր». վիրավոր տղաները գերժամանակակից պրոթեզներ կունենան

20-ամյա Դավիթ Մանուկյանը ԱԹՍ - ից վիրավորում է ստացել Հադրութում հոկտեմբերի 7-ին: Ոտքի վնասվածքն այնքան լուրջ էր, որ բժիշկները քննարկում էին ամպուտացման հարցը: Ի վերջո, որոշեցին փորձել. հավատում էին, որ Դավիթի երիտասարդ օրգանիզմը կհաղթահարի, «ոտքը կաշխատի»: Այդպես էլ եղավ: Հիմա թեպետ Դավիթի տեղաշարժվում է հենափայտի օգնությամբ, բայց իր ոտքերով: Խոստովանում է` ինչքան էլ ասեն, թե հաղթահարել են կամ էլ մոռացել են պատերազմի մղձավանջը, դա այդպես չէ: Այն, ինչ տեսել ու ապրել են, իրենց ուղեկցելու է ամբողջ կյանքում:

© Sputnik / Asatur YesayantsՀՀ նախագահը` վիրավոր զինծառայողների հետ հանդիպմանը
Որ զոհվածների տեղն էլ ապրենք. հոգեբանի շնորհիվ վիրավոր տղաները կփորձեն մոռանալ մղձավանջը - Sputnik Արմենիա, 1920, 05.05.2021
ՀՀ նախագահը` վիրավոր զինծառայողների հետ հանդիպմանը

«Մեր աչքերի դիմաց մեր ընկերներն են գնացել, մենք էլ փորձում ենք մեզ ձիգ պահել, որ ձեռքից չգնանք, որ մեր զոհված ընկերների տեղն էլ ապրենք...», - ասում է Դավիթը:

Սովորական կյանքին ինտեգրվելը հեշտ չէ: Մեքենաներից բարձր երաժշտություն է հնչում, մարդիկ հարսանիքներ, հրավառություններ են անում... Դավիթը ոչ մեկին չի մեղադրում. իրենց հետ դժոխքում չեն եղել, իրենց ապրումները չեն հասկանում, ի վերջո, ամեն մարդ իր կյանքն է ապրում:

Ներսես Ներսիսյանի հայրը պատմում է` ինչպես է որդին հողը սեղմած եղել բռի մեջ - Sputnik Արմենիա, 1920, 18.04.2021
Տղերք, հող չկա տալու... Ներսոյի մարմինը գտան՝ բռունցքի մեջ մի բուռ հայրենի հող սեղմած

«Մենք բոլորս պատրաստ ենք ամեն ինչ անել, որ ձեզնից յուրաքանչյուրը գտնի իր փայլուն տեղն այս կյանքում»,- «Զարթոնք» ծրագրի առաջին հանդիպման ժամանակ, դիմելով ներկաներին, խոստացավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Զարթոնքի» համար իրենց ուժերը միավորեցին նախագահի աշխատակազմի «Հայրենիքի պաշտպան» ծրագիրն ու պատերազմի առաջին օրերից մեկնարկած «Հոգեբանական աջակցություն» նախագիծը:

Ծրագրում ընդգրկված են հիմնականում 18-30 տարեկան զինծառայողները:

«Վիրավորում ստացած, պրոթեզավորված, նաև սայլակավոր զինվորներն են մեր շահառուները: Կան նաև ֆիզիկապես առողջ, բայց հոգեբանական որոշակի խնդիրներ ունեցող զինվորներ», - նշում է ծրագրի պատասխանատու տնօրեն Մարինա Մարյանյանը: Նրա խոսքով` հոգեբանները շարունակաբար աշխատելու են զինծառայողների, նաև նրանց հարազատների հետ:

Նա դժվարացնում է ընդհանրացնել, թե հոգեբանական ինչ խնդիրների են հիմնականում առնչվում զինվորները: Ասում է` յուրաքանչյուրի դեպքում անհատական աշխատանք ու մոտեցում է պետք: Զինվորների հետ հանդիպումների ընթացքում նրանց հիմնական գանգատներն ու հարցերը վերաբերել են քնի խանգարումներին, վախերին, հանգիստ չտվող պատերազմական հիշողություններին:

«Զարթոնքի» շրջանակում նախատեսված է նաև աջակցություն զինվորների աշխատանքի և ուսման հարցերում: Բոլոր զինվորներին առաջարկվում են մասնագիտությունների շարք, որոնք հնարավոր է սովորել նաև մարզերում` անկախ ֆիզիկական վիճակից:

Մասնակիցները կցվելու են մասնավոր ընկերությունների, որտեղ էլ նրանք աշխատանքային պրակտիկա են անցնելու, այն բարեհաջող ավարտելուց հետո արդեն աշխատանքի կանցնեն:

Լրահոս
0