00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Մհեր Գրիգորյան
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» չի լինելու․ Մհեր Գրիգորյան
17:08
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երկու տարվա ընթացքում հազարավոր հայաստանցիներ են վտարվել ՌԴ–ից ու եվրոպական երկրներից

© Sputnik / Aram NersesyanПассажиры рейса Ереван-Москва в зале вылета аэропорта "Звартноц" (1 февраля 2021). Еревaн
Пассажиры рейса Ереван-Москва в зале вылета аэропорта Звартноц (1 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 05.05.2021
Բաժանորդագրվել
2020թ.-ի ընթացքում պետական աջակցության ծրագրից օգտվել է արտերկրից` Շվեդիայից, Ֆրանսիայից, ՌԴ-ից, Ավստրիայից, Գերմանիայից ու Թուրքիայից ՀՀ վերադարձած 22 ՀՀ քաղաքացի։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի- Sputnik. 2019թ–ին Ռուսաստանից դատարանի որոշմամբ վտարվել է Հայաստանի 1612  քաղաքացի, Իսկ 2020թ-ին վտարման հայցերից թիվը եղել է արդեն 1281–ը։

Ի դեպ, նշենք, որ «ՌԴ-ից ելքի և ՌԴ մուտքի կարգի մասին»  ՌԴ  օրենքի 27-րդ հոդվածի համաձայն`երեք տարվա ընթացքում  երկու վարչական իրավախախտում թույլ տված օտարերկրյա  քաղաքացիների  մուտքը ՌԴ կարող է արգելվել 5 տարով: Իսկ  «Վարչական  իրավախախտումների  մասին ՌԴ օրենսգրքի»  18.8 հոդվածի համաձայն այդ անձինք տուգանվում  են  և  ենթարկվում վարչական վտարման:

ФМС России - Sputnik Արմենիա, 1920, 16.04.2021
Հայաստանցի անօրինական միգրանտները պետք է մինչև հունիսի 15-ը լքեն Ռուսաստանը. ՌԴ ՆԳՆ

Վերջին երեք տարիների այս ցավալի վիճակագրության առաջատարը Գերմանիան է, որտեղից 2017թ.-ին վտարվել է 1022 ՀՀ քաղաքացի, 2018թ-ին՝ 1385, 2019թ-ին` 1182։

Ընդհանուր առմամբ, 2012-2018թթ-ի ընթացքում ԵՄ երկրներից և Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանը ստացել է իր քաղաքացիներին հետ ընդունելու վերաբերյալ 4889 հայց, այն դեպքում, երբ մեկ հայցով կարող է ներկայացվել մի քանի անձի հետընդունման պահանջ, օրինակ` մեկ ընտանիքի։

Պաշտոնական այս տվյալները ներկայացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը` կառավարության վաղվա նիստում որոշ փոփոխություններ առաջարկելով Հայաստան վերադարձողների համար նախատեսված պետական աջակցության ծրագրերում։

Ծրագրի շահառու կարող են դառնալ առնվազն մեկ տարի արտերկրում բնակվելուց հետո ՀՀ վերադարձած այն քաղաքացիները, ովքեր ՀՀ–ում չունեն  սեփական բնակարան։ Ծրագրի շրջանակներում շահառուներն ապահովվում են նյութական աջակցությամբ, զբաղվածությամբ ու անհրաժեշտության դեպքում` բնակարանով։

2020թ-ի ընթացքում պետական այս աջակցությունից օգտվել է 22 վերադարձած` Շվեդիայից, Ֆրանսիայից, ՌԴ-ից, Ավստրիայից, Գերմանիայից ու Թուրքիայից։ Բայց դիմողների թիվը 38–ն է եղել։

Օտարերկրացիներն ավելի հեշտությամբ կկարողանան ՌԴ քաղաքացիություն ստանալ

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կորոնավիրուսով պայմանավորված տեղաշարժի սահմանափակման միտումները շարունակվում են նաև 2021թ-ին, նախարարությունն առաջարկում է ընդլայնել ծրագիրն ու դրանում ներառել նաև Հայաստան կամավոր վերադարձած քաղաքացիներին, բայց միայն` 4 և ավելի երեխաներ ունեցող բազմազավակ ընտանիքներին ու հաշմանդամություն ունեցող անձանց։ 

Ծրագրում առաջարկվող փոփոխությունները նախատեսվում է հաստատել կառավարության վաղվա նիստում` առանց զեկուցման ու քննարկման։

Ռուսաստանում օրինապաշտ միգրանտներին կփրկեն արտաքսումից

Նշենք, որ ՀՀ քաղաքացիների վտարումն ու արտահանձնումը Հայաստան իրականացվում է Եվրամիության և Ռուսաստանի Դաշնության հետ 2014թ–ին կնքված ռեադմիսիոն համաձայնագրերի շրջանակներում։ Դրա համաձայն` կողմերը պարզում են վտարման ենթակա անձանց ինքնությունը, և քաղաքացիության առկայության հաստատման դեպքում  պարտավորվում հետ ընդունել իրենց քաղաքացիներին։

Լրահոս
0