00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Իշխող ուժի առաջարկը հակասելու է ՀՀ Սահմանադրությանն ու միջազգային կոնվենցիային. փաստաբան

© Sputnik / Aram NersesyanАдвокат Ерванд Варосян ответил на вопросы журналистов (23 октября 2019). Ереван
Адвокат Ерванд Варосян ответил на вопросы журналистов (23 октября 2019). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 04.05.2021
Բաժանորդագրվել
Փաստաբան Երվանդ Վարոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱԺ իշխող խմբակցության օրենսդրական նախաձեռնությանը, ըստ որի` Քրեական դատավարության օրենսգրքում համապատասխան փոփոխությամբ առաջարկվում է թույլ տալ անձին ձերբակալել առանց նպատակի։ 
Վարոսյան. «Իմ քայլի» առաջարկն իրավական տեսանկյունից բացարձակապես իրավաչափ չէ

Երվանդ Վարոսյանի դիտարկմամբ` նշված առաջարկն իրավական տեսանկյունից բացարձակապես իրավաչափ չէ, և այդ օրենսդրական նախագիծը հակասության մեջ է մտնելու թե՛ ՀՀ Սահմանադրության, թե՛ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին միջազգային կոնվենցիայի 5-րդ հոդվածի հետ։

«Ցավալին այն, որ եթե այս իշխանությունը շարունակի գոյություն ունենալ որպես այդպիսին, ապա անպայման օրենսդրությունը կփոխի և առանց դատարանի որոշման կթույլատրի նաև մահապատիժը, եթե դա ցանկանում է Նիկոլ Փաշինյանը։ Սա է իրենց տրամաբանությունը»,– նշեց փաստաբանը։

Глава общины Мегри Мхитар Закарян - Sputnik Արմենիա, 1920, 23.04.2021
Մեղրիի համայնքապետի ձերբակալումը ճանաչվեց ոչ իրավաչափ. նա ազատ արձակվեց

Խոսելով կոնկրետ իշխող ուժի կողմից ներկայացված փաստարկներից մեկի մասին, ըստ որի` եթե սպանության վայրում հայտնաբերվել է ձեռքերն արյունոտ անձ, ձեռքին դանակ, բայց նա չի փորձել փախչել, գործող օրենքով իրավապահներն այդ մարդուն ձերբակալելու իրավունք չունեն, իսկ այս փոփոխությամբ կարող են, Վարոսյանը շեշտեց, որ նման հիմնավորում ներկայացնող անձը երբեք չի շփվել ձերբակալման ինստիտուտի հետ։

«Նա առնչություն չի ունեցել սպանությունից հետո դանակը ձեռքին բռնված մարդու հետ կամ նման գործի հետ։ Նշվածը այն օրինակն է, որ եթե անձին ձերբակալեն, որևէ խնդիր չի առաջանա այդ ձերբակալման իրավաչափության հետ, որովհետև թաքնվելու վտանգը ենթադրյալ վտանգ է, կապված է ապագայի հետ։ Եթե անձը անմիջապես հանցագործությունը կատարելուց հետո է բռնվում, ապա իրավապահ մարմինն ունի ողջամիտ ենթադրություն կատարելու հնարավորություն, որ փախուստ հնարավոր է լինի և այն պետք է կանխել առնվազն մինչև անձին դատարան ներկայացնելը»,– ասաց փաստաբանը։

Վարոսյանի խոսքով` ցավալի է, որ վերջին շրջանում ձերբակալումները կրում են բացարձակապես կամայական բնույթ, օրեր, ամիսներ, տարիներ առաջ կատարված դեպքերի քննության շրջանակներում մարդկանց են ձերբակալում, և դատարանները համատարած ստիպված են այդ ձերբակալումները ճանաչել ոչ իրավաչափ։ Ըստ նրա` իրավական համակարգը գնում է ոչ թե օրենքով գործելու ճանապարհով, այլ օրենքն իջեցնում է ապօրինության մակարդակի։ 

Վայոց Ձորում քրոջ որդու սպանության մեջ մեղադրվող տղամարդը ձերբակալվել է

Անդրադառնալով նաև այն հարցին, որ հաշվի առնելով այս նոր տեսակի ձերբակալման առանձնահատկությունը` օրինագծի հեղինակներն առաջարկում են դրա համար սահմանել 36-ժամյա ռեժիմ` ներկայում համատարած գործող 72 ժամի փոխարեն, փաստաբանն ընգծեց, որ պետությունն, ի դեմս օրենսդիր մարմնի, փորձում է քարտ–բլանշ տալ «Իմ քայլին» կից գործող իրավապահ համակարգի համար, որպեսզի կամայականորեն, առանց որևէ հիմնավորման ու պատճառաբանության, առնվազն 36 ժամով կարողանան անձին ազատությունից զրկել։ 

Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգրքում համապատասխան փոփոխության առաջարկն այսօր ԱԺ ամբիոնից ներկայացրել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը։

Հավելենք, որ ՀՀ կառավարության ներկայացուցիչ, արդարադատության փոխնախարար Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ կառավարությունը կողմ է առաջարկվող իրավակարգավորմանը։

 

Լրահոս
0