00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զոհված տղերքի տղերքն են ծնվում, կյանքը շարունակվում է․ անցնող շաբաթը` լուսանկարներով

Բաժանորդագրվել
Sputnik Արմենիա ֆոտոշարքը ներկայացնում է անցնող շաբաթվա հետաքրքիր իրադարձություններն ու տպավորիչ նյութերը։

Անցնող շաբաթը լի էր ինչպես ուրախ, այնպես էլ տխուր իրադարձություններով։ Ապրիլի 26-ին Եգանյանների ընտանիքում լացն ու ուրախությունն իրար էին խառնվել` ծնվել էր պատերազմում զոհված Հրայր Եգանյանի առաջնեկը։

Մինչդեռ պատերազմում զոհված Գոռ Ավետիքյանի մայրը ՝ Փիրուզան, չգիտի ինչպես մխիթարի իրեն։Գոռի ծառայության ավարտին մոտ 4 ամիս էր մնացել։ Սպան ընտանիքին հանձնեց նրա զինվորական գլխարկը, գունապնակն ու վրձինները։

Ինչպես ամեն տեղ, կյանքը շարունակվում է։ Արցախյան պատերազմում վիրավորված զինծառայողների համար ամերիկահայ բժշկական միությունը դրամահավաք է կազմակերպել։ Հաջողվել է հավաքել 940 հազար դոլար։ Այդ գումարով վիրավորները կստանան գերժամանակակից պրոթեզներ։

Арег и Артавазд Айвазяны во время исполнения танца Ярхушта - Sputnik Արմենիա, 1920, 29.04.2021
Կամբոջիացիներից մինչև հայեր. տարբեր ժողովուրդների ավանդական ու արտասովոր պարերը

Պատերազմները անցնում են, հիշողությունները մնում։ Ով կարող էր մտածել, որ 77 տարի առաջ Ղրիմում կորցրած Ազատ Մադոյանի «Մարտական գործողությունների համար» մեդալը ոչ միայն կգտնվեր, այլև Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում անցկացրած տեսակամուրջի ժամանակ կհանձնվեր նրա որդուն՝ Սամվելին:

Շարունակելով Ղրիմի թեման, նշենք, որ ապրիլի 29-ին Երևանի «Մոսկվայի տանը» «Ղրիմի օրերը Հայաստանում» միջոցառումների շրջանակում բացվեց ցուցահանդես:

Նշենք, որ ցուցահանդեսին ներկա էր նաև Հայաստանի խորհրդարանի նախկին նախագահ Արա Բաբլոյանը, որը  երկար դադարից հետո առաջին անգամ հարցազրույց տվեց հենց Sputnik Արմենիայի թղթակցին։

Այս ընթացքում Մատենադարանում մեկնարկեց «Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» խորագրով համաժողովը։ Այն նվիրված է հուշարձանների պահպանության խնդիրներին։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն նշեց` երբ հակառակորդը կաշկանդված չէ քաղաքակրթական, բարոյական և իրավական նորմերով, ինչպես նաև բացարձակ արհամարհանք ունի մշակութային արժեքների նկատմամբ, դժվար է նման հակառակորդի հետ արժեքների մասին խոսել։

Մինչդեռ Սոթքում ադրբեջանական գերեզմանաքարեր կան և շատ լավ պահպանված են։

Իհարկե պատերազմի մասին հիշողությունները շարունակում են հետապնդել մարդկանց, բայց շատերը որոշել են, որ երկիրը շենացնելու համար, պետք է սեփական ոտքերի վրա ամուր կանգնել։

Գուգարքի մանկապարտեզի դաստիարակ Վարդ Խաչատրյանն արդեն 2 ամիս է, ինչ սեփական գործ է սկսել։ Մայրիկի ու տատիկի հետ միասին Վարդը մրգային ժելեներ է պատրաստում և մտադրված է առաջիկայում լայնացնել բիզնեսը։ Mr Jelly ապրանքանիշի անուշեղենը դեռ երկար իր մասին կհիշեցնի։

Դե էլ ինչ քաղցրավենիք առանց սուրճի։ Ի դեպ անցած շաբաթ սուրճի պրոֆեսիոնալ բովող Արսենի Կուզնեցովը ժամանել էր Երևան՝ իր փորձը ներկայացնելու մայրաքաղաքի սրճարաններից մեկի բարիստներին:

Անցնող շաբաթվա մյուս իրադարձություններն ու հետաքրքիր դրվագները՝ Sputnik Արմենիայի լուսանկարիչների աչքերով։

 

© Sputnik / Asatur YesayantsՎարդ Խաչատրյանի Mr Jelly ապրանքանիշի անուշեղենն իր խոհանոցի սեղանին։
Գուգարքի մանկապարտեզի դաստիարակ Վարդ Խաչատրյանն արդեն 2 ամիս է, ինչ սեփական գործ է սկսել։ Մայրիկի ու տատիկի հետ միասին Վարդը մրգային ժելեներ է պատրաստում և մտադրված է առաջիկայում լայնացնել բիզնեսը։
Գուգարքի մանկապարտեզի դաստիարակ Վարդ Խաչատրյանի ստեղծած մրգային ժելեները - Sputnik Արմենիա
1/12
Վարդ Խաչատրյանի Mr Jelly ապրանքանիշի անուշեղենն իր խոհանոցի սեղանին։
Գուգարքի մանկապարտեզի դաստիարակ Վարդ Խաչատրյանն արդեն 2 ամիս է, ինչ սեփական գործ է սկսել։ Մայրիկի ու տատիկի հետ միասին Վարդը մրգային ժելեներ է պատրաստում և մտադրված է առաջիկայում լայնացնել բիզնեսը։
© Sputnik / Asatur YesayantsԿԳՄՍ փոխնախարար Արա խզմալյանը «Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» խորագրով համաժողովի ժամանակ։
Ապրիլի 27-ին մեկնարկած «Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» համաժողովի ժամանակ փոխնախարարն ըդգծեց Ադրբեջանի տիրապետության տակ անցած մշակութային ժառանգության վիճակի մասին միջազգային հանրությանն իրազեկման կարևորության մասին։
ԿԳՄՍ փոխնախարար Արա խզմալյանը «Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» խորագրով համաժողովի ժամանակ։ - Sputnik Արմենիա
2/12
ԿԳՄՍ փոխնախարար Արա խզմալյանը «Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» խորագրով համաժողովի ժամանակ։
Ապրիլի 27-ին մեկնարկած «Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» համաժողովի ժամանակ փոխնախարարն ըդգծեց Ադրբեջանի տիրապետության տակ անցած մշակութային ժառանգության վիճակի մասին միջազգային հանրությանն իրազեկման կարևորության մասին։
© Sputnik / Aram NersesyanԱրցախյան պատերազմում զոհված, Հայաստանի բռցքամարտի չեմպիոն Ավագ Նազարյանի մեդալներն ու պատվոգրերը։
10 տարեկանից Ավագը բռնցքամարտով է զբաղվել։ Հայրն ամեն տարեվերջին Ավո Նազարյանին տանում էր մեդալներով լուսանկարելու։ Վերջին «Մարտական խաչ» 1-ին աստիճան ու «Արիության համար» շքանշանները պատանին հետմահու է ստացել․..
Արցախյան պատերազմում զոհված, Հայաստանի բռցքամարտի չեմպիոն Ավագ Նազարյանի մեդալներն ու պատվոգրերը։ - Sputnik Արմենիա
3/12
Արցախյան պատերազմում զոհված, Հայաստանի բռցքամարտի չեմպիոն Ավագ Նազարյանի մեդալներն ու պատվոգրերը։
10 տարեկանից Ավագը բռնցքամարտով է զբաղվել։ Հայրն ամեն տարեվերջին Ավո Նազարյանին տանում էր մեդալներով լուսանկարելու։ Վերջին «Մարտական խաչ» 1-ին աստիճան ու «Արիության համար» շքանշանները պատանին հետմահու է ստացել․..
© Sputnik / Aram Nersesyan«Ինտերօրթո» պրոթեզավորման և վերականգնողական կենտրոնի հիվանդները:
Ամերիկահայ բժշկական միությունը դրամահավաք է կազմակերպել Արցախյան պատերազմի ժամանակ վիրավորված զինծառայողների համար: Հաջողվել է հավաքել 940 հազար դոլար։ Այդ գումարով վիրավորները կստանան գերժամանակակից պրոթեզներ։
«Ինտերօրթո» պրոթեզավորման և վերականգնողական կենտրոնի հիվանդները: - Sputnik Արմենիա
4/12
«Ինտերօրթո» պրոթեզավորման և վերականգնողական կենտրոնի հիվանդները:
Ամերիկահայ բժշկական միությունը դրամահավաք է կազմակերպել Արցախյան պատերազմի ժամանակ վիրավորված զինծառայողների համար: Հաջողվել է հավաքել 940 հազար դոլար։ Այդ գումարով վիրավորները կստանան գերժամանակակից պրոթեզներ։
© Sputnik / Asatur YesayantsՌԴ Նախագահին առընթեր Ղրիմի մշտական ներկայացուցիչ, կառավարության փոխվարչապետ Գեորգի Մուրադովն ու Ղրիմի ֆինանսների նախարար Իրինա Կիվիկոն «Ռուսական Ղրիմի հզորությունը» ցուցահանդեսին:
Ապրիլի 29-ին Երևանի «Մոսկվայի տանը» «Ղրիմի օրերը Հայաստանում» միջոցառումների շրջանակում բացվել է ցուցահանդես: Ցուցահանդեսը բացվել է Ղրիմի պատվիրակության Հայաստան եռօրյա այցի շրջանակներում։
«Ռուսական Ղրիմի հզորությունը» ցուցահանդեսը: - Sputnik Արմենիա
5/12
ՌԴ Նախագահին առընթեր Ղրիմի մշտական ներկայացուցիչ, կառավարության փոխվարչապետ Գեորգի Մուրադովն ու Ղրիմի ֆինանսների նախարար Իրինա Կիվիկոն «Ռուսական Ղրիմի հզորությունը» ցուցահանդեսին:
Ապրիլի 29-ին Երևանի «Մոսկվայի տանը» «Ղրիմի օրերը Հայաստանում» միջոցառումների շրջանակում բացվել է ցուցահանդես: Ցուցահանդեսը բացվել է Ղրիմի պատվիրակության Հայաստան եռօրյա այցի շրջանակներում։
© Sputnik / Asatur YesayantsԱրա Բաբլոյանը Մոսկվայի տանն անցկացված «Ռուսական Ղրիմի հզորությունը» ցուցահանդեսի ասուլիսից հետո:
Հայաստանի վեցերորդ գումարման խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում խոսել է 2018 թվականի իրադարձությունների, կառավարման խորհրդարանական ձեւին անցնելու մասին, խոսել առաջիկա ընտրությունների մասին:
Արա Բաբլոյանը Մոսկվայի տանն անցկացված «Ռուսական Ղրիմի հզորությունը» ցուցահանդեսի ասուլիսից հետո: - Sputnik Արմենիա
6/12
Արա Բաբլոյանը Մոսկվայի տանն անցկացված «Ռուսական Ղրիմի հզորությունը» ցուցահանդեսի ասուլիսից հետո:
Հայաստանի վեցերորդ գումարման խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում խոսել է 2018 թվականի իրադարձությունների, կառավարման խորհրդարանական ձեւին անցնելու մասին, խոսել առաջիկա ընտրությունների մասին:
© Sputnik / Asatur YesayantsՍուրճի պատրաստման վարպետության դաս AfroLab սրճարանում:
Սուրճի պրոֆեսիոնալ բովող Արսենի Կուզնեցովը հրավերով ժամանել է Երևան՝ իր փորձը մայրաքաղաքի սրճարաններից մեկի բարիստներին ներկայացնելու։
Սուրճի պատրաստման վարպետության դաս AfroLab սրճարանում: - Sputnik Արմենիա
7/12
Սուրճի պատրաստման վարպետության դաս AfroLab սրճարանում:
Սուրճի պրոֆեսիոնալ բովող Արսենի Կուզնեցովը հրավերով ժամանել է Երևան՝ իր փորձը մայրաքաղաքի սրճարաններից մեկի բարիստներին ներկայացնելու։
© Sputnik / Aram NersesyanԱզատ Մադոյանի շքանշանների փաստաթղթերը Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում:
77 տարի առաջ Ղրիմում կորցրած Ազատ Մադոյանի «Մարտական գործողությունների համար» մեդալն ապրիլի 30-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում անցկացրած տեսակամուրջի ժամանակ հանձնվել է նրա որդուն ՝ Սամվելին:
Ազատ Մադոյանի շքանշանների փաստաթղթերը Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում: - Sputnik Արմենիա
8/12
Ազատ Մադոյանի շքանշանների փաստաթղթերը Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում:
77 տարի առաջ Ղրիմում կորցրած Ազատ Մադոյանի «Մարտական գործողությունների համար» մեդալն ապրիլի 30-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում անցկացրած տեսակամուրջի ժամանակ հանձնվել է նրա որդուն ՝ Սամվելին:
© Sputnik / Asatur Yesayants«Հայփոստը» ֆիլատելիստական աճուրդ է անցկացրել:
Ապրիլի 30-ին Հայաստանի փոստային կապի օպերատոր «Հայփոստը» աճուրդ էր կազմակերպել: Այդպիսով ընկերությունը մտադիր է խթանել երկրում փոստային նամականիշների հավաքման հետաքրքրությունը:
«Հայփոստը» ֆիլատելիստական աճուրդ է անցկացրել: - Sputnik Արմենիա
9/12
«Հայփոստը» ֆիլատելիստական աճուրդ է անցկացրել:
Ապրիլի 30-ին Հայաստանի փոստային կապի օպերատոր «Հայփոստը» աճուրդ էր կազմակերպել: Այդպիսով ընկերությունը մտադիր է խթանել երկրում փոստային նամականիշների հավաքման հետաքրքրությունը:
© Sputnik / Aram NersesyanԳոռ Ավետիքյանի մայրը ՝ Փիրուզան, ցույց է տալիս զոհված որդու նվիրած մատանին։
Գոռի ծառայության ավարտին մոտ 4 ամիս էր մնացել։ Սպան ընտանիքին հանձնեց նրա զինվորական գլխարկը, գունապնակն ու վրձինները։
Գոռ Ավետիքյանի մայրը ՝ Փիրուզան, ցույց է տալիս զոհված որդու նվիրած մատանին։ - Sputnik Արմենիա
10/12
Գոռ Ավետիքյանի մայրը ՝ Փիրուզան, ցույց է տալիս զոհված որդու նվիրած մատանին։
Գոռի ծառայության ավարտին մոտ 4 ամիս էր մնացել։ Սպան ընտանիքին հանձնեց նրա զինվորական գլխարկը, գունապնակն ու վրձինները։
© Sputnik / Asatur YesayantsԱրցախյան պատերազմում զոհված Հրայր Եգանյանի հիշատակի անկյունը:
Պահեստազորային Հրայր Եգանյանը որդի է ունեցել Արցախում զոհվելուց 6 ամիս անց։
Արցախյան պատերազմում զոհված Հրայր Եգանյանի հիշատակի անկյունը: - Sputnik Արմենիա
11/12
Արցախյան պատերազմում զոհված Հրայր Եգանյանի հիշատակի անկյունը:
Պահեստազորային Հրայր Եգանյանը որդի է ունեցել Արցախում զոհվելուց 6 ամիս անց։
© Sputnik / Aram NersesyanՍոթքում ադրբեջանական գերեզոցի գերեզմանաքարերը։
Սոթքում ադրբեջանական գերեզոցի գերեզմանաքարերը։ - Sputnik Արմենիա
12/12
Սոթքում ադրբեջանական գերեզոցի գերեզմանաքարերը։
Լրահոս
0