Չինաստանի Ցզյանսու նահանգի Նանտուն քաղաքում երեկ` ապրիլի 30–ի երեկոյան, կայծակ, կարկուտ և փոթորիկ է սկսվել։ Արդյունքում զոհվել է 11 մարդ, ավելի քան 100-ը վնասվածքներ են ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղական կառավարության տվյալներին։
Նշվում է, որ տների վրա ընկած ծառերի, էլեկտրահաղորդման գծերի կոտրվելու, ուժեղ քամու պատճառով գետն ընկնելու և այլ պատճառներով 11 մարդ է զոհվել։ 102 տուժածի համար բուժօգնություն է կազմակերպվել։
Քաղաքի որոշ շրջաններում 1-3 սմ շառավղով կարկտահատիկներով կարկուտ է տեղացել։
Հաղորդվում է, որ բազմաթիվ տներ, էլեկտրահաղորդման գծեր, ավտոմեքենաներ լրջորեն վնասվել են, տուժած շրջաններից շտապ կերպով տարհանվել է 3050 մարդ:
Ստավրոպոլում փոթորիկը պոկել է տանիքներն ու շրջել բեռնատարները. տեսանյութ
Հայտնի է նաև, որ ուժեղ քամու պատճառով ձկնորսական նավ է շուռ եկել, 11 մարդ հայտնվել են ջրում, որոնցից այս պահի դրությամբ հաջողվել է փրկել երկուսին, անձնակազմի ևս 9 անդամների որոնումները շարունակվում են։