00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
09:06
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Վարորդական իրավունքի քննության բարդացումն իրականում զրո էֆեկտ ունի. Տիգրան Քեյան

© Sputnik / Tigran HakobyanТигран Кеян
Тигран Кеян - Sputnik Արմենիա, 1920, 29.04.2021
Բաժանորդագրվել
«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է վարորդական իրավունքի վկայական ստանալու համար տեսական և գործնական քննություններում արված փոփոխություններին և գործընթացի արդյունավետությանը։ 
Քեյան. «Վարորդական իրավունքի վկայականի քննության բարդացումն իրականում ունի զրո էֆեկտ»

Տիգրան Քեյանի համոզմամբ` վարորդական իրավունքի վկայականի քննության բարդացումն իրականում ունի զրո էֆեկտ։ Ըստ նրա` ընթացակարգում էական փոփոխություններ առանձնապես չեն կատարվել, ուղղակի 10 հարցը դարձել է 20, դիմողները քննությունը 15 րոպեի փոխարեն կհանձնեն 30 րոպեում, սակայն տեսական հարցաշարում բովանդակային առումով էական փոփոխություններ չեն արվել։ 

Сдача экзаменов в ГИБДД для получения водительских прав  - Sputnik Արմենիա, 1920, 08.04.2021
Ոստիկանությունը վերանայում է վարորդական իրավունքի քննության կարգը

«Վարորդական վկայականի քննությունն առաջացնում է ավելի շատ տեխնիկական, քան որակական խնդիր։ Ասել, որ վկայական ստացողների մեջ ավելի գրագետ վարորդներ ենք ունենում, ճիշտ չի լինի։ Այնպես չէ, որ արդյունքում եկել են երթևեկության անվտանգությունն ավելի ապահովող անձինք։ Մեզ մոտ պետք է ներդրվեն կրթական ծրագրեր, վարորդական վկայական հատկացնող դպրոցներում անրհրաժեշտ է իրականացնել ավելի շատ և խորքային փոփոխություններ։ Ապագա վարորդները ոչ թե պետք է անգիր անեն թեստերը, այլ գործնական պարապմունքների միջոցով լուծեն անվտանգ երթևեկության խնդիրը»,– նշեց «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահը։

Անդրադառնալով այն վիճակագրությանը, ըստ որի`2020 թվականին 53 հազար դիմորդից դրական է հանձնել 26 հազար քաղաքացի, Քեյանն ընդգծեց, որ նախկինում նման արդյունք չի գրանցվել և դեռ հայտնի չէ, թե վարորդական վկայական ստացած անձանցից քանիսն է ներգրավված պրակտիկ երթևեկության մեջ, նույնիսկ շատերը, ովքեր հանձնում են քննությունը, հետագայում մեքենա չվարելու պարագայում մոռանում են այդ ամենը։ Ըստ Քեյանի` տվյալ խնդիրը շարունակ առկա է, և առհասարակ պատկերը պարզ կլինի այն դեպքում, երբ հետևենք երթևեկությանը և տեսնենք, թե որքանով է այն կարգավորվել ու որքանով է դարձել ավելի անվտանգ։  

«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահը շեշտեց, որ տարեցտարի վթարների վիճակագրական ցուցանիշների նվազում չունենք, որովհետև շատ դեպքերում վթարների կամ խախտումների պատճառը վարորդների կողմից երթևեկության կանոնների չիմացությունն է։ 

Արցախում որոշել են պատժել առանց վարորդական իրավունքի և անսթափ վիճակում մեքենա վարողներին

Նշենք, որ գործող ընթացակարգի համաձայն` վարորդական իրավունքի տեսական և գործնական քննությունները բարդացել են, սակայն հաձնել չկարողացած անձը կարող է նորից մասնակցել 7 օր անց, իսկ երկրորդ փորձից դրական չստանալու դեպքում յուրաքանչյուր հաջորդ տեսական քննությանը կարող է մասնակցել բացասական գնահատականի արժանացած վերջին քննության օրվանից ոչ շուտ, քան մեկ ամիս անց։ 

Լրահոս
0