00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամեն պահի թուրքը կարող է մարդ տանի ճանապարհից. ԵԿՄ նախագահը` Սյունիքի սահմանի մասին

© Sputnik / Aram NersesyanБилборд с надписью "Добро пожаловать в Азербайджан" на дороге Горис-Капан в Сюникской области
Билборд с надписью Добро пожаловать в Азербайджан на дороге Горис-Капан в Сюникской области - Sputnik Արմենիա, 1920, 29.04.2021
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ–լեյտենանտ Ստեփան Մելքոնյանը պարզաբանեց, թե ինչպես է ապահովվում Սյունիքի սահմանի անվտանգությունը։

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի - Sputnik. Ինչպե՞ս է ապահովվում Սյունիքի սահմանի անվտանգությունը։ Այս հարցադրումով այսօր ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ–լեյտենանտ Ստեփան Մելքոնյանին դիմեց «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։

Жители села Неркин Хндзореск Сюникской области показывают на азербайджанский пост  - Sputnik Արմենիա, 1920, 26.04.2021
Եթե չլինի Սյունիքը, տապանաքար կարող ենք դնել Հայաստանի վրա. Քաջարանի քաղաքապետ

«Ես եղել եմ այնտեղ, ճանապարհը բաց է, սահմանի այն կողմում թուրքն է, այս կողմում` մենք, անհասկանալի իրավիճակ է։ էդ ժողովրդի անվտանգությունը ի՞նչ ձևով պիտի ապահովվի։ Այնտեղ ամեն պահի կարող է թուրքը մարդ տանի ճանապարհից»,– ասաց Միքայելյանը։

ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալը վստահեցրեց, որ Սյունիքի սահմանին տեղադրված են սահմանապահ զորքերի ուղեկալներ, ծառայությունն իրականացվում է, բնակչության անվտանգությունը` ապահովվում։

«Հասկանալի է, որ սահմանագծի վերջնական դելիմիտացիա իրականացված չէ, հակառակորդի կողմից էլ նույն վիճակն է, փաստաթղթով կանոնակարգված չէ։ Այստեղ շատ հարցեր են ծագում, որտեղ շատ օպերատիվ միջամտություն է պետք ու տեղում հարցերի կարգավորում»,– ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալը։

Մելքոնյանը նշեց, որ Գորիսից Կապան 21 կմ–անոց հատվածը սահմանի ամենաբարդ հատվածն է, որտեղ տեղակայված են նաև ռուսական սահմանապահ զորքեր։

«Եթե որևէ կոնֆլիկտային իրավիճակ է առաջանում, նրանց միջամտությամբ ադրբեջանական կողմի հետ հանդիպում է իրականացվում ու կոնֆլիկտի լուծման տարբերակներ են քննարկվում»,– ասսց նա։

Բացարձակ սուտ է․ ՊՆ-ն հերքում է, թե Սյունիքում դիրքեր ենք հանձնել

Մելքոնյանի պատասխանը, սակայն չբավարարեց Սասուն Միքայելյանին։

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ նշեց, որ մտահոգությունը կա, ու հարցը պետք է շտապ կարգավորել։ Նա իր կողմից ԱԱԾ պաշտոնյային առաջարկեց սահմանի ամենավտանգավոր հատվածում շրջիկ հերթապահություն իրականացնել` ապահովելով քաղաքացիների անվտանգությունը մինչ հարցի վերջնական կարգավորումը։

Նիստին ներկա ՀՀ ԱԱԾ սահմապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանն էլ հայտնեց, որ վերջին օրերին Սյունիքի սահմանի առավել վտանգավոր 21 կմ–անոց հատվածում խստացվել են սահմանապահ վերակարգերը։

«Ներկա պահին քննարկում ենք ճանապարհի ողջ հատվածը տեխնիկական միջոցներով վերահսկողության տակ վերցնելու հարցը, որպեսզի չլինի գոնե 1 մետր չվերահսկվող տարածք»,– ասաց նա։

Լրահոս
0