00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Դե, դե, ծալի՛ր ծունկդ, մի՛ վախեցիր». վիրավոր տղաները գերժամանակակից պրոթեզներ կունենան

© Sputnik / Aram NersesyanДиректор немецкой компании Ottobock в России, техник-ортопед Тигран Гарибян в центре протезирования и реабилитации "Интерорто"
Директор немецкой компании Ottobock в России, техник-ортопед Тигран Гарибян в центре протезирования и реабилитации Интерорто  - Sputnik Արմենիա, 1920, 28.04.2021
Բաժանորդագրվել
Պատերազմի ավարտից հետո ծագումով հայ բժիշկները մեկտեղել են իրենց ջանքերն ու դրամահավաք կազմակերպել։ Նրանց հաջողվել է 940 000 դոլար հավաքել, որով էլ 44–օրյա պատերազմում վիրավորում ստացած տղաները գերժամանակակից պրոթեզներ են ստանում։

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. Պրոթեզավորման և վերականգնման կենտրոններից մեկի բակում բազմաթիվ տղաներ են հավաքված` իրար հետ ակտիվ զրուցում են։ Պատերազմի հետևանքով վիրավորում ստացած երիտասարդներն են, որոնք այնքան են իրար տեսել նույն վայրում, որ արդեն ընկերացել են։ Այսօր տղաներին պետք է պրոթեզներ տրամադրեն` վերջին սերնդի և բազմաֆունկցիոնալ։ Դրա համար Ռուսաստանից Հայաստան է ժամանել անվանի մասնագետ Տիգրան Ղարիբյանը (որպեսզի օգնի պրոթեզների տեղադրման հարցում), ինչպես նաև ամերիկահայ բժիշկներ, որոնք կազմակերպել են դրանց ձեռքբերման դրամահավաքը։

Մոտենում ենք տղաներին, որոնք խոսակցությունն ընդհատում են և անմիջական զրույցի բռնվում մեզ հետ։ 20-ամյա Շահեն Բաբայանն «Ինտերօրթո» պրոթեզավորման կենտրոն է եկել ձեռնափայտով, սակայն էլեկտրոնային պրոթեզի տեղադրումից հետո առանց դրա է հեռանալու այստեղից։

© Sputnik / Aram NersesyanՊրոթեզավորման և վերականգնման կենտրոնի բակում հավաքված տղաները սպասում են պրոթեզավորման իրենց հերթին
«Դե, դե, ծալի՛ր ծունկդ, մի՛ վախեցիր». վիրավոր տղաները գերժամանակակից պրոթեզներ կունենան - Sputnik Արմենիա, 1920, 28.04.2021
Պրոթեզավորման և վերականգնման կենտրոնի բակում հավաքված տղաները սպասում են պրոթեզավորման իրենց հերթին

Շահենը պատմում է, որ ժամկետային զինծառայող էր, երբ սկսվել է պատերազմը, և հերթական մարտերի ժամանակ`հոկտեմբերի 28-ին, հայտնվել ԱԹՍ–ի թիրախում։ Վիրավորման արդյունքում ծնկից ներքև ոտքն ամպուտացրել են։ 

«Դեպքից հետո առաջին երկու օրը մի փոքր այն չէի` չգիտեմ, ոչ մեկին չէի ուզում տեսնել, բայց հետո անցավ ամեն ինչ։ Հիմա ոչ մի բանից չեմ ամաչում` ոնց կքայլեմ, կերևա, որ պրոթեզ եմ կրում, թե ոչ... թող ամաչեն նրանք, ովքեր չեն գնացել պատերազմ»,–ասում Շահենը։

© Sputnik / Aram Nersesyan Շահեն Բաբայան
«Դե, դե, ծալի՛ր ծունկդ, մի՛ վախեցիր». վիրավոր տղաները գերժամանակակից պրոթեզներ կունենան - Sputnik Արմենիա, 1920, 28.04.2021
Շահեն Բաբայան

Շահենն Արարատի մարզից է։ Որոշել էր բանակից զորացրվելուց հետո այգեգործությամբ զբաղվել։ Հիմա միակ խնդիրը հենց աշխատանքն է։ Ասում է` ճիշտ է, կկարողանա մեքենա վարել, սակայն այն փչանալու դեպքում ներքևի մասը զննել, սարքել չի կարող։ Առայժմ չի որոշել` ինչով է զբաղվելու դրա փոխարեն, սակայն վստահ է` ինչ–որ աշխատանք անպայման կգտնի։ Ավելին, Շահենը մյուսն տղաներին էլ կոչ է անում չհուսահատվել, քանի որ կարծում է` եթե հուսահատվեն, ինչքան էլ որակյալ պրոթեզ ունենան, մեկ է` չեն կարողանալու լավ քայլել և իրենց տեղը գտնել կյանքում։

Շահենի կողքին Էրիկն է նստած, որը նույնպես ոտքի պրոթեզավորման կարիք ունի։ Էրիկ Գրիգորյանը Շուշիից է։ Նա նույնպես ժամկետային զինծառայող է եղել պատերազմի օրերին։ Պատմում է, որ կասետային ռումբի հարվածից է վիրավորում ստացել։

© Sputnik / Aram NersesyanԷրիկ Գրիգորյանն առաջին քայլերն է անում պրոթեզով
«Դե, դե, ծալի՛ր ծունկդ, մի՛ վախեցիր». վիրավոր տղաները գերժամանակակից պրոթեզներ կունենան - Sputnik Արմենիա, 1920, 28.04.2021
Էրիկ Գրիգորյանն առաջին քայլերն է անում պրոթեզով

«Հիմա ուսումնական պրոթեզ եմ կրում։ 6 ամիս է արդեն։ Առաջին օրերին անհարմար էր, բայց հիմա սովորել եմ, չնայած այսօր պետք է հիմնականը տեղադրեն, որն ավելի լավն է լինելու։ Ամեն ինչին էլ հարմարվել ու ամեն բարդություն հաղթահարել է պետք։ Դժվարությունից փախչել պետք չէ»,–ասում է Էրիկը։

Մեր խոսակցությունը կիսատ է մնում. Էրիկին կանչում է ՌԴ–ում Ottobock գերմանական ընկերության տնօրեն, տեխնիկ-օրթոպեդ Տիգրան Ղարիբյանը։ Ղարիբյանն Էրիկի ոտքին էլեկտրոնային պրոթեզ է տեղադրում և ցուցումներ տալիս` ինչպես քայլ գցի, ծունկը ծալի։

«Դե, դե, ծալի՛ր ծունկդ, մի՛ վախեցիր։ Այդպես... Շուտով միասին ֆուտբոլ ենք խաղալու»,–ոգևորում է Ղարիբյանը։

© Sputnik / Aram NersesyanՏիգրան Ղարիբյանը տեղադրում է տղաներից մեկի պրոթեզը
«Դե, դե, ծալի՛ր ծունկդ, մի՛ վախեցիր». վիրավոր տղաները գերժամանակակից պրոթեզներ կունենան - Sputnik Արմենիա, 1920, 28.04.2021
Տիգրան Ղարիբյանը տեղադրում է տղաներից մեկի պրոթեզը

Նա հերթով տեղադրում է տղաների պրոթեզները, կարգավորում դրանք, ցույց տալիս, թե ինչպես պետք է լիցքավորեն, ինչ անեն քայլելիս հավասարակշռությունը չկորցնելու համար։ Ղարիբյանը կամավոր 3 շաբաթով Հայաստան է ժամանել, որպեսզի տղաներին օգնի պրոթեզների հարցում։

© Sputnik / Aram NersesyanՏիգրան Ղարիբյան
«Դե, դե, ծալի՛ր ծունկդ, մի՛ վախեցիր». վիրավոր տղաները գերժամանակակից պրոթեզներ կունենան - Sputnik Արմենիա, 1920, 28.04.2021
Տիգրան Ղարիբյան

«Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ կարող էի օգտակար լինել զինվորներին, Հայաստանին։ Ի դեպ, տղաները հոգեբանական խնդիրները հաղթահարել են. առաջին անգամ շփվելիս նրանց աչքերում տեսա, որ հրաշքի են սպասում։ Իհարկե, հրաշք տեղի ունենալ չի կարող` այն, ինչ բնականից է լինում, արհեստականը չի կարող փոխարինել։ Սակայն մենք ամենալավ պրոթեզներից ենք տեղադրում»,–պատմեց Ղարիբյանը։

Մասնագետը վստահ է` մինչև իր գնալը պրոթեզավորված տղաների հետ կկարողանան ֆուտբոլ ու բասկետբոլ խաղալ։

© Sputnik / Aram NersesyanՏիգրան Ղարիբյան
«Դե, դե, ծալի՛ր ծունկդ, մի՛ վախեցիր». վիրավոր տղաները գերժամանակակից պրոթեզներ կունենան - Sputnik Արմենիա, 1920, 28.04.2021
Տիգրան Ղարիբյան

Ղարիբյանին շատ չենք զբաղեցնում` տղաները սպասում են նրան։ Տեսնելով, թե ինչպես է միջանցքում քայլելով պրոթեզը փորձարկում տղաներից մեկ ուրիշը` Ղարիբյանը ոգևորում է, սխալները նշում։ Տղաների քայլելով ոչ միայն Ղարիբյանն է ուրախանում, այլ կենտրոն ժամանած ամերիկահայ բժիշկները, որոնք դրամահավաք են կազմակերպել և 940 000 դոլար հավաքել պրոթեզներ գնելու համար։

Ամերիկահայ բժշկական միության նախագահ Քևին Գալստյանը ժպիտը դեմքին է հետևում տղաների` պրոթեզն այդքան շուտ իրենց «ենթարկեցնելուն»։

© Sputnik / Aram NersesyanԱմերիկահայ բժշկական միության նախագահ Քևին Գալստյան
«Դե, դե, ծալի՛ր ծունկդ, մի՛ վախեցիր». վիրավոր տղաները գերժամանակակից պրոթեզներ կունենան - Sputnik Արմենիա, 1920, 28.04.2021
Ամերիկահայ բժշկական միության նախագահ Քևին Գալստյան

«Մեր բարոյական պարտականությունն է յուրաքանչյուր զինվորին ապահովել որակյալ բժշկական օգնություն։ Երբ իմացանք, որ նոր հիմնադրամ է բացվում`Eternal nation foundation-ը, որոշեցինք համատեղել բոլոր բժիշկներով մեր ջանքերը։ Ես անձամբ մանկաբարձ–գինեկոլոգ եմ, սակայն ավելի շատ կազմակերպչական հարցերով եմ զբաղվում հիմա։ Շարունակելու ենք օգնել տղաներին` մինչև որևէ բանի կարիք չունենան»,–ասաց Գալստյանը։

«Ինտերօրթո» կենտրոնի տնօրեն Արթուր Պետրոսյանն ասում է` հիմնականում ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Ռուսաստանից են նախաձեռնող բժիշկները, սակայն անգամ աշխարհի ամենահեռավոր երկրներից ունեն մասնակիցներ։ Կենտրոնի տնօրենի խոսքով` կկարողանան պրոթեզավորել 85 զինվորի։

© Sputnik / Aram Nersesyan«Ինտերօրթո» կենտրոնի տնօրեն Արթուր Պետրոսյան
«Դե, դե, ծալի՛ր ծունկդ, մի՛ վախեցիր». վիրավոր տղաները գերժամանակակից պրոթեզներ կունենան - Sputnik Արմենիա, 1920, 28.04.2021
«Ինտերօրթո» կենտրոնի տնօրեն Արթուր Պետրոսյան

Կենտրոնում անվճար սկզբունքով է իրականացվում ոչ միայն պրոթեզավորումը, այլ նաև պատերազմում վիրավորվածների վերականգնումը։

© Sputnik / Aram NersesyanՇահեն Բաբայանն ու Էրիկ Գևորգյանը
Շահեն Բաբայանն ու Էրիկ Գևորգյանը - Sputnik Արմենիա
1/10
Շահեն Բաբայանն ու Էրիկ Գևորգյանը
© Sputnik / Aram Nersesyan«Ինտերօրթո» պրոթեզավորման կենտրոնում
«Ինտերօրթո» պրոթեզավորման կենտրոնում - Sputnik Արմենիա
2/10
«Ինտերօրթո» պրոթեզավորման կենտրոնում
© Sputnik / Aram NersesyanՏիգրան Ղարիբյանը տղաներից մեկին ցուցումներ է տալիս
Տիգրան Ղարիբյանը տղաներից մեկին ցուցումներ է տալիս - Sputnik Արմենիա
3/10
Տիգրան Ղարիբյանը տղաներից մեկին ցուցումներ է տալիս
© Sputnik / Aram NersesyanՏիգրան Ղարիբյանը գնդակ է խաղում տղաներից մեկի հետ
Տիգրան Ղարիբյանը գնդակ է խաղում տղաներից մեկի հետ - Sputnik Արմենիա
4/10
Տիգրան Ղարիբյանը գնդակ է խաղում տղաներից մեկի հետ
© Sputnik / Aram NersesyanՏիգրան Ղարիբյանը ցույց է տալիս` ինչպես լիցքավորել պրոթեզը
Տիգրան Ղարիբյանը ցույց է տալիս` ինչպես լիցքավորել պրոթեզը - Sputnik Արմենիա
5/10
Տիգրան Ղարիբյանը ցույց է տալիս` ինչպես լիցքավորել պրոթեզը
© Sputnik / Aram Nersesyan«Ինտերօրթո» պրոթեզավորման և վերականգնման կենտրոն
«Ինտերօրթո» պրոթեզավորման և վերականգնման կենտրոն - Sputnik Արմենիա
6/10
«Ինտերօրթո» պրոթեզավորման և վերականգնման կենտրոն
© Sputnik / Aram NersesyanՏիգրան Ղարիբյանը տեղադրում է տղաներից մեկի պրոթեզը
Տիգրան Ղարիբյանը տեղադրում է տղաներից մեկի պրոթեզը - Sputnik Արմենիա
7/10
Տիգրան Ղարիբյանը տեղադրում է տղաներից մեկի պրոթեզը
© Sputnik / Aram Nersesyan«Ինտերօրթո» պրոթեզավորման և վերականգնման կենտրոն
«Ինտերօրթո» պրոթեզավորման և վերականգնման կենտրոն - Sputnik Արմենիա
8/10
«Ինտերօրթո» պրոթեզավորման և վերականգնման կենտրոն
© Sputnik / Aram Nersesyan«Ինտերօրթո» պրոթեզավորման և վերականգնման կենտրոնում
«Ինտերօրթո» պրոթեզավորման և վերականգնման կենտրոնում - Sputnik Արմենիա
9/10
«Ինտերօրթո» պրոթեզավորման և վերականգնման կենտրոնում
© Sputnik / Aram NersesyanՏիգրան Ղարիբյանն ու Ամերիկահայ բժշկական միության նախագահ Քևին Գալստյանը` «Ինտերօրթո» պրոթեզավորման և վերականգնման կենտրոնում
Տիգրան Ղարիբյանն ու Ամերիկահայ բժշկական միության նախագահ Քևին Գալստյանը` «Ինտերօրթո» պրոթեզավորման և վերականգնման կենտրոնում - Sputnik Արմենիա
10/10
Տիգրան Ղարիբյանն ու Ամերիկահայ բժշկական միության նախագահ Քևին Գալստյանը` «Ինտերօրթո» պրոթեզավորման և վերականգնման կենտրոնում
1/10
Շահեն Բաբայանն ու Էրիկ Գևորգյանը
2/10
«Ինտերօրթո» պրոթեզավորման կենտրոնում
3/10
Տիգրան Ղարիբյանը տղաներից մեկին ցուցումներ է տալիս
4/10
Տիգրան Ղարիբյանը գնդակ է խաղում տղաներից մեկի հետ
5/10
Տիգրան Ղարիբյանը ցույց է տալիս` ինչպես լիցքավորել պրոթեզը
6/10
«Ինտերօրթո» պրոթեզավորման և վերականգնման կենտրոն
7/10
Տիգրան Ղարիբյանը տեղադրում է տղաներից մեկի պրոթեզը
8/10
«Ինտերօրթո» պրոթեզավորման և վերականգնման կենտրոն
9/10
«Ինտերօրթո» պրոթեզավորման և վերականգնման կենտրոնում
10/10
Տիգրան Ղարիբյանն ու Ամերիկահայ բժշկական միության նախագահ Քևին Գալստյանը` «Ինտերօրթո» պրոթեզավորման և վերականգնման կենտրոնում

Հ. Գ. Մինչ կենտրոնի բակում զրուցում էինք տղաների հետ, կենտրոնի տնօրենը ցույց տալով դեպի մեզ եկող 2 տղաների` հարցրեց, թե նրանցից ո՞ւմ ոտքն է իմ կարծիքով պրոթեզավորված։ Անմիջապես մատնացույց արեցի տղաներից մեկին, որի քայլվածքից երևում էր, որ պրոթեզ է կրում։ Արթուր Պետրոսյանը ժպտաց` ասելով, որ երկուսն էլ պորթեզավորված են, ուղղակի նա, ում քայլվածքից դա չի հասկացվում, Ապրիլյան պատերազմից հետո է պրոթեզավորվել։

Պրոթեզավորման կարիք ունի պատերազմի 115 մասնակից. փոփոխություններ` պրոթեզավորման կարգում

Լրահոս
0