00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչով են նման ՀՀ–ն ու Ճապոնիան, կամ չնայած բնակչության 70 %–ը դեմ է` Օլիմպիադան կկայանա

© REUTERS / Kim Kyung-HoonУчастник оркестра играет на музыкальном инструменте во время эстафеты Олимпийского огня в Токио-2020 в префектуре Фукусима, Япония
Участник оркестра  играет на музыкальном инструменте во время эстафеты Олимпийского огня в Токио-2020 в префектуре Фукусима, Япония - Sputnik Արմենիա, 1920, 26.04.2021
Բաժանորդագրվել
​Եկեք անկեղծ լինենք։ Հայաստանի բարձրագույն ղեկավարության կողմից պարբերաբար հնչեցվող շատ գեղեցիկ, բայց մի քիչ էլ պարզունակ սկզբունքը՝ «թող ժողովուրդը որոշի, ինչպես կասի ժողովուրդը, այնպես էլ կլինի», միշտ չէ որ գործում է առանձին երկրներում։
Լավ կլիներ ուրիշ բաներով նմանվեինք Ճապոնիային

Բա ի՞նչ են անում այդ երկրի իշխանությունները, պարզապես արհամարհո՞ւմ են քաղաքացիների կամքը։ Այո՛, շատ ճիշտ եք, ընդ որում, նկատե՛ք, խոսքը ոչ թե ինչ-որ բռնապետական վարչակարգի մասին է, այլ աշխարհի ամենազարգացած պետություններից մեկի՝ Ճապոնիայի մասին։ Գիտեք իհարկե, որ մոտ երեք ամսից՝ հուլիսի վերջին, մայրաքաղաք Տոկիոյում պիտի կայանա անցած տարվանից հետաձգված Համաշխարհային օլիմպիադան։ Կարո՞ղ եք ասել՝ ճապոնացիների քանի՞ տոկոսն է դեմ մարզական այդ խաղերի անցկացմանը։ Գոնե մոտավորապես։ Ավելի քան 70 տոկոսը, այսինքն` քաղաքացիների գրեթե երեք քառորդը միանշանակ համոզված է՝ պետք չի մեզ այդ Օլիմպիադան, որը վտանգելու է մեր առողջությունը։ Բայց իշխանությունները համառում են՝ չէ՛, պիտի անցկացնենք։

Олимпийский огонь во время эстафеты Олимпийского огня в Токио-2020 в префектуре Фукусима, Япония - Sputnik Արմենիա, 1920, 25.03.2021
2 պատերազմ և համավարակ. 3 անգամ օլիմպիական խաղերը հետաձգվել կամ չեն կայացել

​Այնինչ կորոնավիրուսային իրավիճակը Ճապոնիայում, մեղմ ասած, ամենևին մխիթարիչ  չէ։ Հիվանդանոցներում տեղ չկա, իսկ պատվաստումը, որը արդեն շատ շոշափելի արդյունքներ է տվել այլ պետություններում, Ծագող արևի  երկրում նոր է սկսվել։ Չեք հավատա, բայց մինչև հիմա այդ երկրում պատվաստվել է բնակչության ընդամենը 0,9 տոկոսը։

Այսինքն` իզուր էլ ասում եմ՝ չեք հավատա։ Իհարկե, լավ էլ կհավատաք, հաշվի առնելով մեր սեփական փորձը։ Հո գաղտնի՞ք չէ, որ պատվաստված հայաստանցիների ցուցանիշով ամենևին առաջատարներից չենք, մինչդեռ, օրինակ, Իսրայելում արդեն երկու անգամ պատվաստվել է բնակչության կեսից ավելին, իսկ անցած ուրբաթ չգրանցվեց կորոնավիրուսից մահվան ոչ մի դեպք։ Նման բան վերջին 10 ամսվա ընթացքում Իսրայելում ընդհանրապես չէր եղել։ Մասնագետները չեն կարողանում թաքցնել լավատեսությունը. մի քիչ էլ, և իսրայելցիները ձեռք կբերեն հավաքական իմունիտետ։

Ճապոնիայում մեկնարկել է օլիմպիական կրակի փոխանցումավազքը. լուսանկարներ

​Հիմա շատերը հաստատ ասում են՝ դե Իսրայելը տարածաշրջանի ամենազարգացած պետությունն է։ Կներե՛ք, բայց Ճապոնիան էլ աշխարհի ամենազարգացած երկրներից մեկն է։ Միգուցե նաև դա է պատճառը, որ երբ զգուշավոր հորդորներ են հնչում՝ եկեք կա՛մ կրկին հետաձգենք սպորտային խաղերը, կա՛մ ընդհանրապես հրաժարվենք այդ անտեր Օլիմպիադայից, որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ հակադարձում են. «Բայց դուք գոնե մտածե՞լ եք, թե ինչ կասի աշխարհը՝ այս ճապոնացիները, երկրորդ տարին է, մի Օլիմպիադա էլ չեն կարողանում կազմակերպել։ Իսկ Չինաստանում, որտեղ մի քանի ամսից՝ հաջորդ տարվա սկզբին, անցկացվելու են Ձմեռային խաղերը, ուղղակի ծիծաղելու են մեզ վրա»։

Гидроэлектростанция Итайпу на реке Паране на границе между Парагваем и Бразилией - Sputnik Արմենիա, 1920, 13.04.2021
Պատվաստանյութ՝ ճանաչումից հրաժարվելու դիմաց, կամ Չինաստանի և Պարագվայի յուրօրինակ շփումը

​Չեք պատկերացնի, բայց մեկ տարի առաջ, երբ ընդունվում էր 2020 թվականի Օլիմպիադան հետաձգելու որոշումը, կորոնավիրուսային իրավիճակը Ճապոնիայում ավելի բարվոք էր, քան հիմա։ Տեսեք, թե ինչ անհեթեթ բան է ստացվում՝ ավելի լավ պայմաններում Օլիմպիադան չանցկացվեց, բայց հիմա որոշվել է այն անպայման անցկացնել, թեև պայմանները վատթարացել են։ Երևի հասկանում եք, որ գլխավոր գործոններից մեկը փողն է։ «Լը Մոնդ» ֆրանսիական թերթը այսպիսի տվյալներ է բերում։ Այս ամռանը կայանալիք Օլիմպիական խաղերի կազմակերպման հետ կապված ծախսերն արդեն հասել են 15,5 միլիարդ դոլարի։ Իսկ նման գումարի նկատմամբ, բնականաբար, անտարբեր չի կարող լինել այսպես կոչված «երկաթե եռանկյունին»։ Ճապոնիայում այդ եռանկյունին, որը հսկայական փողեր է տնօրինում, կազմում են իշխող կուսակցությունը, բարձրաստիճան չինովնիկների բանակը և բիզնեսմենները։ Ծանո՞թ պատկեր է։

​Իհարկե, ծանոթ է։ Իսկ ո՞ւմ համար է գաղտնիք, որ տասնամյակների ընթացքում մեր հարազատ երկրում՝ Հայաստանում էլ ամենասերտ փոխհամագործակցությունն է հաստատվել  տվյալ պահին իշխող քաղաքական ուժերի, նրանց հետ սերտաճած խոշոր բիզնեսի և, իհարկե, նաև այն մեծ ու փոքր չինովնիկների միջև, որոնք միշտ էլ որոշել են, թե, օրինակ, ում պետք է պատկանի այս կամ այն օբյեկտը, ով իրավունք ունի շինարարություն իրականացնել, ասենք, Հյուսիսային պողոտայում և այլն։ Էնպես որ, իրականում Հայաստանը շատ էլ համեմատելի է աշխարհի ամենազարգացած երկրներից մեկի՝ Ճապոնիայի հետ թե՛ պատվաստման գործում հետ մնալու, թե՛ գումարների տնօրինման հստակ սխեմաների մշակման իմաստով։ Միանգամայն ճիշտ եք, լավ կլիներ, իհարկե, որ նմանությունը այլ բնույթի լիներ, բայց ինչ արած՝ առայժմ չի ստացվում։

 

Լրահոս
0