Ներքաղաքական կյանքն այս շաբաթ էլ լարված անցավ։ Կրքերի բորբոքման նոր առիթ դարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցը։ Մի շարք բնակավայրերում, մասնավորապես՝ Ագարակում, Մեղրիում և Կապանում Փաշինյանին դիմավորեցին բողոքի ակցիաներով և վիրավորական վանկարկումներով։ Հատկապես թեժ էր ընդունելությունը Մեղրիում։ Ի պատասխան «սյունյաց ողջույնի»՝ վարչապետը հանձնարարեց ուժային կառույցների ղեկավարներին անհապաղ գործի անցնել ու պատասխանատվության ենթարկել մեղավորներին։
Վարչապետի հանձնարարականին հաջորդեցին ձերբակալություններն ու ի աջակցություն բերման ենթարկվածների բողոքի ցույցերը։
Ջո Բայդենն էլ դարձավ ԱՄՆ երկրորդ նախագահը Ռեյգանից հետո, որը 1915 թվականին տեղի ունեցած իրադարձությունները «ցեղասպանություն» անվանեց։ Բայդենի ապրիլքսանչորսյան երկար սպասված ելույթին նախորդեցին ավանդական դարձած ջահերով երթն ու երիտասարդ արվեստագետների կազմակերպած հետաքրքիր արտ-ինստալյացիան։
Լարված շաբաթվա ամենաբարի լուրը փոքրիկ Վահեի ապաքինումը դարձավ։ Մեկ տարի առաջ ավտովթարի հետևանքով Վահե Մոսինյանին Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխեցին ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնի 80 տոկոս այրվածքներով։ Մեկ տարի անց 8-ամյա տղան տուն է գնում իր ոտքով։
«Հայրենիքի պաշտպան» վերականգնողական կենտրոնում բուժվողների մայրերն ու կանայք պրոթեզավորման կենտրոնի բացման արարողության ժամանակ (ապրիլի 23, 2021թ․, Երևան)
«Հայրենիքի պաշտպան» վերականգնողական կենտրոնում բուժվողների մայրերն ու կանայք պրոթեզավորման կենտրոնի բացման արարողության ժամանակ (ապրիլի 23, 2021թ․, Երևան)
Լուսանկարներ և նամակներ Ռաքել (Ազատուհի) Միքայելյանից, որը վերապրել է Հայոց ցեղասպանությունը
Լուսանկարներ և նամակներ Ռաքել (Ազատուհի) Միքայելյանից, որը վերապրել է Հայոց ցեղասպանությունը