ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի-Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Սպիտակ տան ղեկավարի հետ կարող է տեղի ունենալ հունիսին, ասել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը Պավել Զարուբինին տված հարցազրույցում «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման ընթացքում։
«Դե, առայժմ չեմ խոսի դրանց մասին, բայց հունիս, հունիս»,– հավելել է նա։
Ուշակովը միայն ավելացրել է, որ գագաթնաժողովի նախապատրաստությունը դեռ չի սկսվել, բայց «ազդանշանը ստացվել է», և այն կքննարկեն։
«Կախված շատ գործոններից` որոշում կընդունենք, իհարկե»,– պարզաբանել է նա։
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջարկել է Պուտինին առաջիկա շաբաթներին անձնական հանդիպում կազմակերպել երրորդ երկրում։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է այդ հաղորդագրությունները` նշելով, որ հանդիպման մասին որոշումն ընդունելու է անձամբ Պուտինը։
Արձագանքել է նաև Ռուսաստանի ԱԳՆ–ն. գերատեսչության ղեկավար Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան դրական է ընդունել այդ գաղափարը և ուսումնասիրում է այն։