Ապրիլի 25-ին (Երևանի ժամանակով՝ ապրիլի 26-ի գիշերը) «Դոլբի թատրոնում» անցկացվելու է «Օսկարի» 93-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը։ Ի դեպ, կինոյի ասպարեզում այս հեղինակավոր մրցանակի համար կպայքարեն երկու ամերիկահայ գործիչներ։
Մադլեն Շարաֆյանի «Burrow» («Բույնը») ֆիլմն առաջադրված է «Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում։
«Judas and the Black Messiah» («Հուդան և սև մեսիան») ֆիլմն առաջադրված է միանգամից 6 անվանակարգում, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ»։ Ֆիլմի գործադիր պրոդյուսերներից մեկը մեր հայրենակից Սև (Սևակ) Օհանյանն է։
«Օսկարը» կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի ամենամյա ազգային մրցանակն է, որը հանձնվում է 24 հիմնական անվանակարգերում։
«Օսկարի» առաջին մրցանակաբաշխությունը, որն անցկացվել է Լոս Անջելեսի «Ռուզվելտ հոթելում»՝ 1929 թ. մայիսի 16-ին, տևել է ընդամենը 15 րոպե: Արձանիկի բնորդը եղել է ժամանակի հայտնի դերասան, ռեժիսոր և սցենարիստ Էմիլիո Ֆերնանդեսը:
Առաջին անգամ մրցանակաբաշխության ժամանակ «Օսկար» անունը կիրառվել է 6-րդ ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ։ Մինչև այսօր ճշգրիտ հայտնի չէ, թե ինչու հենց այս անունն ընտրվեց։
Հայաստանն այս տարի էլ «Օսկարի» հույսեր չունի, բայց ամերիկահայերը կարող են ստանալ
Մինչ «Օսկարի» 93-րդ մրցանակաբաշխությունն առաջարկում ենք մեր վերհիշել նախորդ տարիներին հոլիվուդյան աստղերի վառ կերպարները։