ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Շվեյցարիայի Բազել քաղաքում ծածանվեց հայոց եռագույնը. Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր նժույգ թափերի վարժությունում (14.266 միավոր):
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան հրապարակել է Դավթյանի ելույթի և պարգևատրման տեսագրությունները։
«Շնորհակալ ենք, Արթուր Դավթյան ջան»,– գրված է ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում։
Նշենք, որ այս վարժությունում արծաթե մեդալակիր դարձավ Ռուսաստանից Նիկտա Նագորնին` հավաքելով 14.266 միավոր, իսկ եռյակը եզրափակեց Մեծ Բրիտանիան ներկայացնող Ջո Ֆրասերը (14.066 միավոր):