Էմիլի Շարփենտերի տեղեկացմամբ` «ՄԱԱԹ»–ը 2021 թվականի հունվարին հայ ռազմագերիների վերադարձի կոչով դիմել է Ադրբեջանին` նշելով, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմը պարբերաբար խախտել է միջազգային հումանիտար իրավունքը` մարդկության դեմ հանցագործություններ և ռազմական զանազան գործողություններ կատարելով։
«Ռազմագերիների վերադարձի խնդիրը մեզ համար նույնպես ունի հույժ կարևոր և առաջնային նշանակություն։ Նրանց հայրենադարձության հարցը բխում է միջազգային իրավունքից և համապատասխանում է միջազգային օրենքներին, հետևաբար դա ադրբեջանական կողմը պետք է ընկալի որպես պարտադիր պայման»,– նշեց Էմիլի Շարփենտերը։
Մատիս Ռոյ–Վինին իր հերթին անդրադարձավ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առթիվ ԱՄՆ–ում տիրող տրամադրություններին, ինչպես նաև կառավարական ու պետական շրջանակների դիրքորոշումներին` ևս մեկ անգամ կարևորելով այն հանգամանքը, որ 2019 թվականին ԱՄՆ–ի Սենատն ու Ներկայացուցիչների պալատն ընդունեցին Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևեր։
«Ես մասնակցել եմ Ջո Բայդեի նախընտրական քարոզարշավին և կարող եմ հավաստել, որ նախագահի մակարդակով Հայոց ցեղասպանության ճանաչումը բխում է նրա շահերից։ Դա լոկ հայտարարություն չէ այն մասին, թե ինչ է եղել պատմության մեջ, այլ քննադատումն է Թուրքիայի սխալ վարքագծի։ Բայդենը երբեք չի հապաղել Էրդողանին քննադատելու գործում, քանի որ Թուրքիան հակամարտում է գրեթե բոլոր հարևանների հետ և ներգրավվել է մասնավորապես հայ–ադրբեջանական կոնֆլիկտում, ուստի ԱՄՆ–ի նախագահն իր դիրքորոշումը կարտահայտի նաև այդ առումով»,– նշեց Մատիս Ռոյ–Վինին։
Հայոց ցեղասպանության անպատժելիությունն այսօր ոգեշնչում է նոր հանցանքներ ծրագրողներին. ԱԳՆ
«ՄԱԱԹ» կազմակերպության ներկայացուցիչները նշեցին, որ այցի շրջանակներում պատրաստելու են համապատասխան զեկույց, որը ներկայացվելու է ՄԱԿ–ին։ Այն կարող է բարձրացնել իրազեկվածության մակարդակը միջազգային ասպարեզում և կարող է նաև լուրջ քննարկումների հիմք հանդիսանալ` շահագրգիռ կազմակերպություններին ու կառույցներին տրամադրելով հավաստի տեղեկություններ այն մասին, թե իրականում ինչ է տեղի ունեցել այս տարածաշրջանում։
Նրանց համոզմամբ` զեկույցի նպատակը ոչ միայն իրազեկության մակարդակի բարձրացումն է, այլև այն հիմքի ստեղծումը, որը թույլ կտա օբյեկտիվ հետաքննություն անցկացնել տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների շուրջ։