ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. Թուրքական «Roketsan» պաշտպանական ընկերությունը անիմացիոն տեսահոլովակ է հրապարակել, որում Թուրքիայում մշակվող «Akıncı» անօդաչու սարքը ոչնչացնում է ռուսական «Պանցիր-Ս1» զենիթահրթիռային-հրանոթային համալիր հիշեցնող թիրախը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Արդեն փորձարկել են․ Ռուսաստանն անսովոր զենքով կպաշտպանի հյուսիսային տարածքները
Ավելի վաղ «Վեստի նեդելի» ծրագրում ցուցադրվել էր անիմացիոն տեսահոլովակ, որում ռուսական «Լանցետ» ԱԹՍ-ն ոչնչացնում էր Թուրքիայի ռազմաօդային ուժերի տարբերանշանով «Bayraktar» անօդաչու թռչող սարքի նմանվող թիրախը:
Սև ծովում պայմանականորեն «ոչնչացվել է» ամերիկյան ականակիրը
Twitter-ում հրապարակված անիմացիոն տեսանյութում MAM-T «խելացի ռումբերով» հագեցած թուրքական անօդաչու սարքն անապատում խոցում է «Պանցիր-Ս1» հիշեցնող թիրախը:
Göklerde özgürlüğün yeni üyesi: MAM-T! 🚀 🇹🇷
— Roketsan (@roketsan) April 22, 2021
#MAMT #Roketsan @SavunmaSanayii @Baykar_Savunma pic.twitter.com/MC0xuFXD4E
Հիշեցնենք` «Baykar» ընկերությունը, որը զբաղվում է անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ, ավելի վաղ հայտնել էր, որ Ուկրաինան արդեն «Bayraktar» հարվածային անօդաչուներ է գնել: Ռազմական փորձագետ Վիկտոր Մուրախովսկին ասել էր, որ Զելենսկու այցի նպատակներից մեկը կարող է լինել այն, որ նա կփորձի «Bayraktar» և «Akinci» հարվածային անօդաչուներ ձեռք բերել Ուկրաինայի համար։