ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն զանգահարած անհայտ քաղաքացու ահազանգը, թե իբր «Փակ շուկայի» դիմաց՝ «Կապույտ մզկիթի» մոտ ահաբեկչություն է սպասվում, կեղծ է եղել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության կենտրոնը մի քանի ժամ առաջ ահազանգ էր ստացել անհայտ քաղաքացուց, որը ներկայացել էր չեչեն և ասել, որ ինքը գտնվում է «Կապույտ մզկիթի» մոտ, որտեղ ահաբեկչություն է կատարելու։
Երևանի Արշակունյաց պողոտայում ավտոմեքենա է պայթել․ կան զոհեր
Դեպքի վայր էին մեկնել ԱԻն ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատը, շտապօգնության խումբը, ՀՀ ոստիկանության և ԱԱԾ ծառայողները։