ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանի ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ, նա ազատ է արձակվել։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է փաստաբան Դավիթ Կարապետյանը։
Մենուա Հովսեփյանի ձերբակալման դեմ բողոքի քննությունը կատարվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում։
Այսօր ավելի վաղ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Հարթաշեն բնակավայրի ղեկավար Արմեն Խաչատրյանն էր ազատ արձակվել։
նրանք ձերբակալվել էին Նիկոլ Փաշինյանի դեմ ակցիաների կազմակերպման հայտնի գործով։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ապրիլի 21–ին վիրավորական արտահայտություններով ու բողոքի ակցիաներով էին դիմավորել Ագարակում, Մեղրիում ու Կապանում: Իսկ Քաջարան մուտք գործել նրան ընդհանրապես չհաջողվեց, որովհետև բնակիչները փակել էին քաղաքի մուտքը, զոհերի հարազատները` գնացել գերեզման, որ Փաշինյանը չկարողանա մտնել այնտեղ։
Ապրիլի 22–ի առավոտյան հայտնի դարձավ, որ իրավապահները բերման են ենթարկել Մեղրիի համայնքապետին, Շուռնուխի գյուղապետի եղբորն ու այլ սյունեցիների։ Նախնական տվյալներով` 16 մարդու։