ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. Երեկ դատախազության մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի դեպքերով քրեական գործ է հարուցվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։
«Քրեական գործ է հարուցվել, որը փոխանցվել է քննչական կոմիտեին»,–ասացին ոստիկանությունից։
Քննչական կոմիտեից էլ հայտնեցին` քրգործ է հարուցվել քրեական օրենսգրքի 258–րդ հոդվածի` խուլիգանության հատկանիշներով։ Իսկ թե այս պահին քանի բերման ենթարկված և ձերբակալված կա` տվյալներ չփոխանցեցին։
Հիշեցնենք, որ երեկ 16 սյունեցի է բերման ենթարկվել, որոնք կասկածվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Սյունիք կատարած այցի ընթացքում խուլիգանություն կատարելու մեջ։ Ի պաշտպանություն ձերբակալվածների` դատախազության առջև բողոքի ակցիա եղավ, որի ժամանակ էլ հրմշտոց սկսվեց ոստիկանների և բողոքի ակցիա անողների միջև։