https://arm.sputniknews.ru/20210423/chaprac-kyanqi-nerkayutyun-sahmanamerdz-berdavanum-herosneri-hishataki-xachqar-bacvec-27289647.html
Չապրած կյանքի ներկայություն. սահմանամերձ Բերդավանում հերոսների հիշատակի խաչքար տեղադրվեց
Չապրած կյանքի ներկայություն. սահմանամերձ Բերդավանում հերոսների հիշատակի խաչքար տեղադրվեց
Sputnik Արմենիա
Խաչքարը օծեց Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ 23.04.2021, Sputnik Արմենիա
2021-04-23T20:37+0400
2021-04-23T20:37+0400
2021-04-23T20:26+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/17/27289419_4:0:1000:563_1920x0_80_0_0_8a61fe92aace6ff31b7e91df458f2d2f.jpg
բերդավան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/17/27289419_56:0:952:563_1920x0_80_0_0_aa4f943cf3e16dfc41feced8e450e7b7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան, խաչքար, բերդավան, տեր բագրատ գալստանյան
հասարակություն , հայաստան, խաչքար, բերդավան, տեր բագրատ գալստանյան
Չապրած կյանքի ներկայություն. սահմանամերձ Բերդավանում հերոսների հիշատակի խաչքար տեղադրվեց
Խաչքարը օծեց Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. Տավուշի սահմանամերձ Բերդավանի կենտրոնական այգում այսօր տեղի է ունեցել խաչքարի տեղադրում՝ ի հիշատակ Հայրենիքի պաշտպանության համար բոլոր ժամանակներում զոհված Բերդավանի հերոս տղաների։
Խաչքարը պատրաստվել է Տավուշի մարզում գործող «Արար» ծրագրի «Խաչքարագործություն և փայտարվեստ» բաժնի սաների կողմից։
Այն օծեց Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։
«Այս խաչքարը մեր հերոսների չապրած կյանքի լուռ ներկայությունն է հենց գյուղի կենտրոնում: Ամեն անգամ այցելելով կհասկանանք, որ մեր տղաների համար էլ մենք պետք է ապրենք, արարենք, ունենանք շատ զավակներ հենց նրանց անուններով...»,–ասել է եպիսկոպոս Գալստանյանը։
Խաչքարի բացմանը ներկա էր նաև «Արար» ծրագրի հիմնադիր-ղեկավար Արսեն Գրիգորյանը, որն իր խմբով և Բերդավանցի զոհված տղաների ընտանիքների անդամների հետ հարգանքի տուրք մատուցեց՝ այցելելով անմահ հերոսների շիրիմներին։