ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի –Sputnik. Հայաստանի հավաքականի ավագ, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դեռ լավագույն մարզավիճակում չէ: Տեղեկությունը հայտնում է «գայլերի» մամուլի ծառայությունը` հղում անելով «Ռոմա» ակումբի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկային։
«Մխիթարյանն ու Վերելը դեռ լավ մարզավիճակում չեն, թեև նրանց վերականգնումը մեզ լավատեսություն է ներշնչում։ Մենք նրանց խաղային պրակտիկայի հնարավորություն ենք տալիս։ Կարծում եմ՝ նրանք օրեցօր առաջադիմում են», - ասել է պորտուգալացի մասնագետը «Ատալանտայի» հետ հանդիպման նախաշեմին։
Իտալական A Սերիայի 32-րդ տուրում «Ռոմա»-«Ատալանտա» հանդիպումը տեղի կունենա այսօր Հռոմում:
Հիշեցնենք`Հենրիխ Մխիթարյանը սրունքի վնասվածք է ստացել մարտի 12–ին իր նախկին թիմի՝ Դոնեցկի «Շախտյորի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում:
Հենրիխ Մխիթարյանն ապաքինվել է և կմասնակցի առաջիկա խաղին. ԶԼՄ