ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Տրանսպորտային-լոգիստիկ միջանցքների զարգացումը եվրասիական մեծ գործընկերության հուսալի կարկաս կդառնա։ Դաշնային ժողովին ուղղված ամենամյա ուղերձի ընթացքում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Եվրասիական տնտեսական միության շրջանակում իրագործվող մեր ընդհանուր նախագծերը տնտեսության և քաղաքացիների բարեկեցության աճ ապահովելու նպատակ ունեն։ Ընդ որում` դրանցում նոր ու հետաքրքիր ուղղություններ են հայտնվում, օրինակ` տրանսպորտային-լոգիստիկ միջանցքների զարգացումը», - ասել է Պուտինը։
Այդ միավորման ռուսական գաղափարներն արդեն իրականանում են գործնականում, այդ թվում՝ ինտեգրացիոն այլ նախագծերի հետ զուգակցման հաշվին։
Որո՞նք են ԵԱՏՄ երկրների զարգացման առաջնահերթ ուղղությունները
«Այս ամենը ոչ թե մտացածին աշխարհաքաղաքական տեսություն է, այլ ազգային զարգացման խնդիրները լուծելու կիրառական գործիքներ», - նշել է Պուտինը։
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: