00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կորոնավիրուս, ԶՈւ, ՌԴ–ի արտաքին թշնամիներ, Արցախ և Սիրիա. Պուտինի ելույթի հիմնական կետերը

© Sputnik / Михаил Климентьев / Անցնել մեդիապահոցЕжегодное послание президента РФ Федеральному Собранию
Ежегодное послание президента РФ Федеральному Собранию - Sputnik Արմենիա, 1920, 21.04.2021
Բաժանորդագրվել
Ռուսաստանի նախագահի ելույթի հիմնական մասը նվիրված էր ներքին հարցերին, արտաքին քաղաքականությանը նա հանգամանորեն չի անդրադարձել։

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել Դաշնային ժողովին ուղղված ամենամյա ուղերձով։ Առանձնացրել ենք Պուտինի ելույթի հիմնական դրույթները։

Իր ելույթի սկզբում Վլադիմիր Պուտինը նշել է, որ ուղերձը կվերաբերի հիմնականում ներքին հարցերին։ Առաջին հերթին` առողջապահությանը, սոցիալական քաղաքականությանը, տնտեսությանը։

Կորոնավիրուս

Ռուսաստանի նախագահի խոսքով` պետությունը և հասարակությունը կարողացել են դիմակայել համավարակին, վարակի ռիսկերը նվազեցնող պայմաններ ստեղծել, պաշտպանական միջոցներով ապահովել բուժաշխատողներին և քաղաքացիներին։ Ստացիոնար հաստատություններում COVID-19–ով հիվանդներին ընդունելու համար մահճակալների թիվն ավելացել է ավելի քան հինգ անգամ` մինչև 280 հազար։

Главный экономист ЕАБР и Евразийского фонда стабилизации и развития Евгений Винокуров - Sputnik Արմենիա, 1920, 21.04.2021
Ռուսաստանի տնտեսության վերելքը ձեռնտու է Հայաստանին. փորձագետը` Պուտինի ուղերձի մասին

Այժմ կարևոր նշանակություն ունի պատվաստումը։ Պատվաստվելու հնարավորությունը պետք է համատարած լինի, ինչը թույլ կտա աշնանը ձևավորվել այսպես կոչված կոլեկտիվ դիմադրողականություն։

Ժողովրդագրություն

Ռուսաստանը բախվել է համավարակին այն ժամանակ, երբ բախվել էր անցած դարի 40–ականների և 90–ականների ժողովրդագրական հարվածների հետևանքներին։ Այսօր ժողովրդագրության ոլորտում իրավիճակը խնդրահարույց է։

Ռազմավարությամբ պետք է կրկին ապահովվի բնակչության թվի կայուն աճ, պետք է հասնել նրան, որ 2030 թ.–ին Ռուսաստանում կյանքի միջին տևողությունը կազմի 78 տարի։

Սոցիալական ոլորտը

Պետությունը պետք է ուղղակիորեն աջակցի երեխաներ ունեցող այն ընտանիքներին, որոնք ծանր վիճակում են։ Երկրում արդեն գործում է 0-3 տարեկան առաջին և երկրորդ երեխաների համար վճարումների համակարգ։ Անցած տարի սահմանվել են 3-7 տարեկան երեխաների համար վճարումների համակարգ։

Պուտինը հանձնարարել է կառավարությանը մինչև հուլիսի 1–ը նախապատրաստել երեխա ունեցող ընտանիքների աջակցության միջոցների ամբողջական ցանկ։ Նպատակը նման ընտանիքների համար աղքատության սպառնալիքը նվազագույնի հասցնելն է։

Առանձին օգնություն կստանան այն ընտանիքները, որոնցում ծնողը մենակ է մեծացնում երեխային։ Այս տարվա հուլիսի 1–ից նման ընտանիքներում մեծացող 8-16 տարեկան երեխաներն օգնություն կստանան միջինում 5650 ռուբլու չափով։

Տրանսպորտային-լոգիստիկ միջանցքները եվրասիական գործընկերության կարկաս կդառնան. Պուտին

Պուտինը նաև առաջարկել է ամսական վճարում սահմանել այն կանանց համար, որոնք հաշվառվել են հղիության առաջին ամիսներին և ծանր նյութական դրության մեջ են։ Ռուսաստանում նման վճարման չափը միջինում կկազմի ամսական 6350 ռուբլի։

Մինչև 7 տարեկան երեխայի հիվանդանոցային խնամքը պետք է վճարվի աշխատավարձի 100 տոկոսի չափով։

Ռուսաստանի նախագահն առաջարկել է նաև միանվագ վճարում տրամադրել ընտանիքներին, որտեղ կան դպրոցահասակ երեխաներ` 10 հազար ռուբլի յուրաքանչյուր դպրոցականի համար։

Կրթություն

Արդեն գործող դաշնային ծրագրի շրջանակում և հաշվի առնելով «Վնեշէկոնոմբանկ» զարգացման բանկի պաշարները` մինչև 2024 թ.-ի վերջը իշխանությունները կկառուցեն առնվազն 1300 նոր դպրոց, որոնցում կկարողանան սովորել ավելի քան մեկ միլիոն դպրոցականներ։ Բացի դրանից, չորս տարում կգնվեն մոտ 16 հազար դպրոցական ավտոբուսներ։

Առաջիկա երկու տարում ևս 45 հազար բյուջետային տեղեր կբացվեն բուհերում։ Դրանց առնվազն 70 տոկոսը նախատեսված է ՌԴ շրջանների համար, որտեղ պետք են մասնագետներ։

Президент РФ Владимир Путин выступает с ежегодным посланием Федеральному Собранию - Sputnik Արմենիա, 1920, 21.04.2021
ՌԴ–ն կարևոր դեր է խաղացել Ղարաբաղի զինված հակամարտությունը դադարեցնելու գործում. Պուտին

Այս տարվանից սկսած Ռուսաստանի մոտ 100 բուհեր 100 միլիոն և ավելի դրամաշնորհներ կստանան` ուսանողական տեխնոպարկեր, բիզնես ինկուբատորներ բացելու, ուսումնական–լաբորատոր բազան նորացնելու և ուսումնական ծրագրերի համար։

Գիտություն և  բնապահպանություն

Այս տարին Ռուսաստանում հայտարարվել է Գիտության և տեխնոլոգիաների տարի։ Ռուսաստանը մինչև 2024 թ–ը դաշնային բյուջեից կտրամադրի 1 տրիլիոն 630  միլիարդ ռուբլի քաղաքացիական, այդ թվում` ֆունդամենտալ հետազոտությունների համար։

Գործարկվում են նորարարական ծրագրեր այն ուղղություններում, որոնք չափազանց կարևոր են երկրի զարգացման համար։ Դրանք կստանան պետական նշանակության նախագծերի կարգավիճակ։

Տնտեսություն

Կառավարության առաջ խնդիր է դրված մինչև տարեվերջ վերականգնել աշխատանքի շուկան։ Պետությունը կխթանի ձեռնարկատիրական նախաձեռնությունը, մասնավոր ներդրումները` նոր աշխատատեղեր ստեղծելու հարցում աջակցելու համար։

Անցած տարի 30 տոկոսից մինչև 15 տոկոս նվազել են փոքր և միջին բիզնեսի համար ապահովագրական վճարները։ Այդ որոշումը կկիրառվի մշտական հիմունքով, այն վերանայման ենթակա չէ։

Իշխանությունները կհաստատեն մասնավոր ներդրումների աջակցության համակարգ։ Դրանց արդյունավետությունը կգնահատեն ըստ նրա, թե ինչպիսի նոր պրոդուկտներ, ծառայություններ, տեխնոլոգիաներ են ստեղծվել քաղաքացիների համար, ինչպես է աճել երկրի և առանձին շրջանների պոտենցիալը։

Արտաքին քաղաքականություն

Վերջերս հայտնի են դարձել Բելառուսում պետական հեղաշրջում և այդ երկրի նախագահի դեմ մահափորձ կազմակերպելու փաստեր։ Նույնիսկ նման աղաղակող գործողությունները չեն դատապարտվում այսպես կոչված կոլեկտիվ Արևմուտքի կողմից։ Ոչ ոք չի մտածել Ուկրաինայի ճակատագրի մասին, երբ հեղաշրջում է իրականացվել այդ երկրում։

Դրա հետ մեկտեղ Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական ակցիաները չեն դադարում։ Որոշ երկրներում սովորություն են դարձրել ամեն առիթով Ռուսաստանին «կպնելը»։

Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են Արցախի թեման

Ռուսաստանն ուզում է բարիդրացիական հարաբերություններ ունենալ միջազգային բոլոր խաղացողների հետ։ Բայց եթե ինչ–որ մեկը բարի մտադրություններն ընկալի որպես անտարբերություն կամ թուլություն և մտադրվի վերջնականապես այրել այդ կամուրջները, ապա պետք է իմանա, որ Ռուսաստանի պատասխանը կլինի արագ, համարժեք և կոշտ։

Ցանկացած սադրանքի կազմակերպիչ, որ սպառնում է Ռուսաստանի անվտանգությանը, այնպես կփոշմանի, որ երբեք ոչ մի բանի համար այդպես չի փոշմանել։

Զինված ուժեր

Մինչև 2024 թ.–ը զորքերում ժամանակակից զենքի և տեխնիկայի բաժինը կկազմի մոտ 76 տոկոս։ Իսկ միջուկային տրիադայում այս տարի կգերազանցի 88 տոկոսը։

Президент Азербайджана Ильхам Алиев, архивное фото - Sputnik Արմենիա, 1920, 20.04.2021
«Մենք ավելի լիարժեք պատասխանի էինք սպասում»․Ալիևը դժգոհ է Ռուսաստանից

Արդեն մարտական հերթապահության մեջ են «Ավանգարդ» միջմայրցամաքային հեռավորության նորագույն հրթիռային գերձայնային համալիրները, «Պերեսվետ» լազերային մարտական համալիրները, իսկ առաջին գունդը` լիովին համալրված «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ ծանր հրթիռներով, մարտական հերթապահության կանցնի 2022 թ–ի վերջին։

Առաջիկայում մարտական հերթապահություն կիրականացնեն «Ցիրկոն» գերձայնային հրթիռները։ Աշխատանք է ընթանում նաև այլ ժամանակակից մարտական համալիրների վրա, ներառյալ «Պոսեյդոն», «Բուրևեստնիկ» և այլ համակարգերը։

Լեռնային Ղարաբաղ և Սիրիա

Ռուսաստանը միշտ բաց է միջպետական լայն համագործակցության համար։ Նա ձգտում է աջակցություն  ցուցաբերել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման հարցում և արդեն շատ  բան է արել Սիրիայում իրավիճակը կայունացնելու, Լիբիայում քաղաքական երկխոսություն հաստատելու համար։

Մոսկվան գլխավոր դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունը դադարեցնելու մեջ։

Եվրասիական տնտեսական միության շրջանում ընդհանուր նախագծերն ուղղված են նրան, որպեսզի ապահովեն տնտեսության և քաղաքացիների բարեկեցությունը։ Տրանսպորտային–լոգիստիկ միջանցքները կդառնան եվրասիական գործընկերության հուսալի ենթակառուցվածքային հենքերը։

Լրահոս
0