00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ինչո՞ւ է Փաշինյանն ամեն գնով այցելում Սյունիք, կամ ե՞րբ սյունեցին կտոնի իր հաղթանակը

© Sputnik / Andranik GhazaryanПолиттехнолог Армен Бадалян в гостях радио Sputnik
Политтехнолог Армен Бадалян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 21.04.2021
Բաժանորդագրվել
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սյունիք կատարած այցին և այդ ընթացքում տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիաներին։

 

Բադալյան. «Նիկոլ Փաշինյանը սյունեցիների կողմից արժանացավ համաչափ վերաբերմունքի»

Արմեն Բադալյանի դիտարկմամբ`  Նիկոլ Փաշինյանը սյունեցիների կողմից արժանացավ համաչափ վերաբերմունքի և, ըստ այդմ էլ, եղավ համապատասխան դիմավորում, այսինքն` նրան մերժեցին։ Իսկ թե ինչու վարչապետը որոշեց ամեն գնով այցելել Սյունիքի մարզ, դա, ըստ քաղտեխնոլոգի, արդեն կապված է նրա էության հետ։ Լինելով վարչապետ` Փաշինյանն ըստ էության ոչ թե ժողովրդավարական արժեքների կրող է, այլ միահեծան իշխանական համակարգի կողմնակից։ 

«Անձնիշխանությունը չի հանդուրժում ցանկացած դիմադրություն, որտեղ էլ դա լինի` կուսակցությունում, մարզում, դատարանում։ Նման համակարգն իր էությամբ այնպիսին է, որ ձգտում է ոչնչացնել ցանկացած դիմադրություն։ Այդ նպատակին հասնելու համար կան տարբեր ձևեր, օրինակ` դատավորներին ճնշելու, Սահմանադրական դատարանի կազմը փոխելու միջոցով։ Կամ Սյունիքի մարզ այցելել և ցույց տալ, թե արհամարհում է բնակիչների կարծիքը և անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի վերաբերմունք կա իր հանդեպ, անպայման պետք է գա Սյունիք»,– նշեց քաղտեխնոլոգը։ 

г. Капан - Sputnik Արմենիա, 1920, 21.04.2021
ԱԱԾ պետն ու ոստիկանության պետը շտապ ժամանել են Սյունիք

Բադալյանի կարծիքով` գործող համակարգը չի հանդուրժում նույնիսկ այլընտրանքային իշխանություն, և եթե Սյունիքը մերժում է Փաշինյանին, նշանակում է, որ այդ կերպ ձեռք է բերում ինքնիշխանություն, ճիշտ է մարզը դուրս չի գալիս Հայաստանի կազմից, սակայն այդտեղ այլևս չի տարածվում վարչապետի իշխանությունը, որքան էլ Փաշինյանի անձնիշխան համակարգը փորձի ամեն ինչ ենթարկեցնել իրեն։       

Բադալյանը տվյալ համատեքստում հիշատակեց նաև վարչապետի հայտնի այցը Եռաբլուր, որտեղ այդ առթիվ նույնպես կար դիմադրություն, սակայն Փաշինյանը մի քանի հարյուր ոստիկանների միջոցով ճնշեց դիմադրությունն ու ի վերջո մտավ Եռաբլուր։ Ըստ քաղտեխնոլոգի` ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը կտան հունիսի 20–ին նախանշված ընտրությունները, երբ մարդիկ իրենց քվեարկությամբ կարտահայտեն իրենց վերաբերմունքն այս գործընթացների նկատմամբ։ 

«Եթե ստացվի այնպես, որ սյունեցիները քվեարկեն մի ձև, իսկ Փաշինյանը մյուս մարզերում ստանա ավելի շատ քվեներ, ինչը քիչ հավանական է, ապա դրան կհաջորդի «դատաիրավական» գործիքակազմի կիրառմամբ սյունեցիների դիմադրությունը կոտրելու փորձը, որպեսզի հետո վարչապետը կարողանա հանգիստ այցելել Սյունիք»,– ասաց քաղտեխնոլոգը։   

Քաջարանի բնակիչները մերժեցին Փաշինյանին

Բադալյանի համոզմամբ` այդ կերպ Փաշինյանին կհաջողվի ճգնաժամը հանգուցալուծել շատ կարճ ժամանակով` հետագայում այդ ժամկետը տեսականորեն երկարաձգելու նպատակով, սակայն դա գործնականում հնարավոր չէ։ Իսկ եթե արտահերթ ընտրությունների ընթացքում իշխող քաղաքական ուժը քիչ ձայներ հավաքի, և Փաշինյանը վարչապետ չվերընտրվի, ապա Սյունիքը միայն այդժամ լիարժեք կտոնի իր հաղթանակը, ռեպրեսիաներ չեն լինի, և Փաշինյանը նույնիսկ որպես շարքային քաղաքացի այլևս չի կարողանա մտնել Սյունիքի մարզ։    

Ագարակում և Մեղրիում Փաշինյանի դեմ ակցիաները կազմակերպել են հայտնի շրջանակները. խոսնակ

Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանին այսօր վիրավորական արտահայտություններով ու բողոքի ակցիաներով են դիմավորել Ագարակում, Մեղրիում ու Կապանում:

Ապրիլի 20-ի գիշերը վարչապետն այցելել է Շուռնուխ համայնք, որտեղ բնակիչները նրան ընդունել են վրդովված և սառը։

Լրահոս
0