00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առանց դրա հնարավոր չէ․ ինչով Հյուսիսային նավատորմը կպատասխանի ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերին

© RidusТяжёлый Ракетный Подводный Крейсер Стратегического Назначения «Акула»
Тяжёлый Ракетный Подводный Крейсер Стратегического Назначения «Акула»  - Sputnik Արմենիա, 1920, 21.04.2021
Բաժանորդագրվել

Անսովոր կոնստրուկտորական լուծումներ, քողարկվածությունը, բարձր ինքնավարություն ու ոչ ստանդարտ խնդիրներ. մինչեւ 2027 թվականը Ռուսաստանի ռազմածովային նավատորմի Հյուսիսային նավատորմը կհամալրվի 677 «Լադա» նախագծի առնվազն չորս նորագույն դիզելային-էլեկտրական սուզանավերով։ Այսօր այդ նավերը հատկապես անհրաժեշտ են Արկտիկայում: ՌԻԱ Նովոստիի նյութում ընթերցեք՝ ինչպես կփոխվի երկրի ամենահզոր ռազմածովային միավորման մարտական կազմը։

Նիկոլայ Պրոտոպոպով

Դիզելային սերիա

Չորրորդ սերնդի 677 նախագծի դիզելային-էլեկտրական սուզանավերը արտադրվում են 1990-ականների վերջից։ Գլխավոր նավը՝ «Սանկտ Պետերբուրգը», այժմ փորձնական շահագործման մեջ է: Մյուս երկու սուզանավերը՝ «Կրոնշտադտն» ու «Վելիկիե Լուկին», կառուցման տարբեր փուլերում են։ Եվս երկուսի վրա աշխատանքը կսկսվի 2022-ին։

Учения Черноморского флота - Sputnik Արմենիա, 1920, 19.04.2021
Ռուսաստանը տարբեր նավատորմերից նավեր է բերում Սև ծով. ինչո՞ւ

«Լադան» շատ առումներով նորարարական նախագիծ է։ «Ռուբին» կենտրոնական կոնստրուկտորային բյուրոյի մշակողներն այստեղ կիրառել են ռուսական նավաշինությանը ոչ բնորոշ մեկ կորպուսանի  սխեմա։ Հատուկ ծածկույթի, ինչպես նաև ժամանակակից ռադիոէլեկտրոնային համակարգերի և ավտոմատացման բարձր աստիճանի շնորհիվ «Լադաներն» առանձնանում են այս դասի սուզանավերի համար ռեկորդային քողարկվածությամբ։

Բացի այդ, հեռանկարում «677»-ը կհամալրեն անաէրոբ (օդից չկախված) ուժային կայանքներով, որոնք թույլ են տալիս ջրի երես դուրս չգալով՝ վերալիցքավորել մարտկոցները:

«Լադան» ռուսական նավատորմի դանդաղ կառուցվող նավերից է։ Նավերի հանձնման ժամկետները բազմիցս փոխվել են, կրճատել են ֆինանսավորումը, աշխատանքները դադարեցվել են։ Միավորված նավաշինական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Ռախմանովի խոսքով՝ խնդիրները կապված են սարքավորումների մատակարարների հետ: Դրա պատճառով Խաղաղօվկիանոսյան նավատորմի համար «Լադայի» փոխարեն նույնիսկ որոշել են կառուցել մեկ այլ նախագծի վեց սուզանավ՝ 636.3։

«Լադաները» համեմատաբար կոմպակտ սուզանավեր են: Ջրի տակ մինչև 21 հանգույց արագություն են հավաքում, աշխատանքային խորությունը՝ 250 մետր: Անձնակազմը 35 մարդ է, ինքնավարությունը՝ 45 օր։

Փորձագետների գնահատմամբ՝ Հյուսիսային նավատորմն այսօր դիզելային սուզանավերի կարիք ունի։ Առայժմ գոյություն ունեն «Պալտուս» 877 նախագծի ընդամենը մի քանի հնացած դիզելային–էլեկտրական սուզանավեր, հիմնականում ստորջրյա ուժերը ներկայացված են բազմաթիրախ և ռազմավարական ատոմային սուզանավերով։ Արդյունքում, դրանց հաճախ շեղում են հիմնական խնդիրներից ու օգտագործում են մարտավարական գործողությունների մեջ։

Անտեսանելի պարեկություն. Ռուսաստանում BOSS հիբրիդային նավ են ստեղծել

Նավատորմի նախկին հրամանատար, ծովակալ Վյաչեսլավ Պոպովի խոսքով՝ այդ անհամաչափությունը  1990-ականների ճգնաժամի հետևանքն է։

«Հյուսիսային նավատորմում դիզելային սուզանավերը միշտ են անհրաժեշտ եղել», — ասել է նա ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում: - Յուրաքանչյուր նախագիծ ունի իր մարտական նպատակը, և ուրիշներն այն  հարյուր տոկոսով փոխարինել չեն կարող։ Ժամանակակից դիզելային-էլեկտրոնային սուզանավերի հիմնական տարբերությունը ատոմային սուզանավերից գրեթե անձայն լինելն է, դրանք շատ դժվար է հայտնաբերել: Հիմնական խնդիրը հակառակորդի սուզանավերի դեմ պայքարն է»։

Ծովակալը բացատրել է, որ նման սուզանավերի բացակայությունը փոխհատուցվում է այլ միջոցներով՝ ավիացիայով, վերջրյա նավերով, ատոմային հրթիռակիրներով։  

«Հյուսիսային նավատորմին բոլոր տեսակի վերջրյա նավեր ու սուզանավեր են անհրաժեշտ», — վստահ է Պոպովը։

Շփման կետ

Սառը պատերազմի տարիներին Հյուսիսային նավատորմը միջուկային զսպման կարևորագույն տարրն էր։

Այսօր պատմությունը կրկնվում է. Հյուսիսային նավատորմին շնորհվել է առանձին ռազմական օկրուգի կարգավիճակ, իսկ 2014-ին դրա հիման վրա ստեղծել են միասնական ռազմավարական հրամանատարություն։ Այստեղ գալիս է առավել առաջադեմ զենքն ու տեխնիկան։

ԱՄՆ-ն վախեցել է Ատլանտյան օվկիանոսում Ռուսաստանի ՌԾՆ-ից․ այժմ ՆԱՏՕ-ում մտածում են շրջափակման մասին - Sputnik Արմենիա, 1920, 15.03.2021
ԱՄՆ-ն վախեցել է Ատլանտյան օվկիանոսում Ռուսաստանի ռազմածովային նավատորմի ակտիվությունից

Ներկայիս իրողություններում հզոր ֆորպոստը հյուսիսում Ռուսաստանի համար պարզապես անհրաժեշտություն է։ Առաջատար տերությունների ուշադրությունը գամված է արկտիկական տարածաշրջանին․ այստեղ օգտակար հանածոների հսկայական պաշարներ են կենտրոնացված։ Շատ երկրներ ձգտում են ուժեղացնել իրենց ռազմական ներկայությունը տարածաշրջանում։ Ակտիվացել է նաև ԱՄՆ-ն, որն Արկտիկայում իր գլխավոր մրցակիցներ է համարում Ռուսաստանին ու Չինաստանին։

Վերջին տարիներին ամերիկացիները սպառազինում են Հյուսիսը. Ալյասկայում ռադիոլոկացիոն կայաններ են կառուցում, այնտեղ տասնյակ հարվածային կործանիչներ են տեղափոխում, Պենտագոնը ծրագրում է տարածաշրջանում տեղակայել նոր տիպի զորամիավորումներ՝ բազմադոմենային խմբեր։ Նաև լրացուցիչ ուժեր են մոտեցնում։

Նորվեգիայում այժմ տեղակայված են ԱՄՆ-ի ռազմավարական ավիացիայի ինքնաթիռները, իսկ ռուսական սահմաններից ոչ հեռու ծրագրում են կրկին շահագործման հանձնել մի քանի ռազմածովային ռազմակայաններ:

Լրահոս
0